Աննա Հակոբյանը «կրթում է»՝ առանց լիցենզիայի 

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․

«Հետաքրքիր է իմանալ, արդյոք Աննա Հակոբյանը կրթական ծրագիր իրականացնելու համար ունի «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքների պահանջով` կրթության բնագավառում գործող ֆիզիկական և իրավաբանական կազմակերպությունների վրա տարածվող լիցենզիա, ավելին` ընդհանրապես ունի՞ լիցենզավորման իրավունք: Իսկ կրթության որակն ապահովելու համար կրթության վերահսկման մարմինը ստուգե՞լ է այս կնոջ կողմից ողջ Հանրապետությունով մեկ իրականացվող կրթական արշավի բովանդակությունը: Վստահաբար՝ ոչ։ Ստացվում է` ՀՀ կրթության տեսչական մարմինը թերացել է իր աշխատանքում և չի կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները` նպաստելով կրթական ոլորտի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին և խոչընդոտելով առկա հիմնախնդիրների լուծմանը:

Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԿԳՄՍ կրթության տեսչական մարմինը պարտավոր էր իրականացնել տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունը, ներառյալ՝ ստուգումների իրականացումը: Նշվածներից ոչ մեկը չի կատարվել: Հետևաբար, տեղեկացած եղեք, որ ՀՀ վարչապետի կնոջ անվան տակ հանդես եկող անձը, ով որպես ֆիզիկական անձ` առանց համապատասխան լիցենզիայի կրթական ծրագիր է իրականացնում, իսկ դուք չեք կասեցնում նրա գործունեությունը`օրենքով ձեզ վերապահված գործիքակազմով, դառնում եք մասնակիցը «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքների մի շարք դրույթների խախտման։ Ամենաթողությունն ու ամենատարբեր օրենքների խախտումներն այս երկրում դարձել են ամենասովորական ու բնական բանը:

Ու դուք կհամարձակվեք ասել, թե իրավական պետությու՞ն եք կառուցում ու պահում, որտեղ կրթությունը գերակա՞ է»:

 

դիտվել է 196 անգամ
Լրահոս
На фото похищенные исламистами алавитские женщины Եղանակը՝ Հայաստանում Եկեղեցին այսօր կնշի Հոգեգալստյան տոնը Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան Փաշինյանի պատասխանը չուշացավ․ հերթը հասավ Լևոն Տեր-Պետրոսյանին Ո՞ւմ փողերն է մսխում Աննա Հակոբյանը Ռուսական հրթիռի մեկ հարվածը ոչնչացրել է nւկրաինական 300 միլիոն դոլար Ռուսական բանակը հասել է Սումիից 20 կիլոմետր հեռավորության վրա Գերմանիան` թիվ մեկ թշնամի. Der Spiegel Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Աննա Հակոբյանը «կրթում է»՝ առանց լիցենզիայի  Վենսը խոսել է Մասկի` Թրամփի հետ ունեցած վեճի մասին Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար» Արտակարգ․ Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա․․․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը Կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը Ինչ իրավիճակ է օկուպացված Արցախում Վանդալները պղծել են հայ և ռուս սահմանապահների հուշարձանը Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am