Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար
Իրանը միջուկային տեխնոլոգիաները գործի է դնում՝ աշխարհի ամենամեծ ինտեգրված ռադիոդեղագործական կենտրոններից մեկը ստեղծելու նպատակով։
Հյուսիսային Իրանի Քերաջ քաղաքում դեռևս 2018 թվականից կառուցվող հսկայական բժշկական համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ իրանական տարեվերջին․ այն պատրաստ կլինի բուժելու քաղցկեղի բոլոր տեսակները։ Մասնագիտացված կենտրոնն ապահովված կլինի ավելի քան $450 մլն դոլարի արժեքով՝ քաղցկեղի դեմ պայքարի սարքավորումներով։
Ավելին՝ սարքավորումների մեծ մասը Իրանում է արտադրված։
Բացի այդ, ընթացքի մեջ է $137 մլն դոլարանոց առանձին մի ծրագիր՝ Tetra, որը դառնալու է աշխարհի ամենամեծ ռադիոդեղագործական արտադրական կենտրոններից մեկը։
Նշենք նաև, որ ըստ Ավստրալիայի Ստրատեգիական Քաղաքական Կենտրոնի՝ 2024 թվականի զեկույցի՝ Իրանը համարվում է առաջատար աշխարհում՝ նոր հակաբիոտիկների և հակավիրուսային դեղերի ուսումնասիրությունների ոլորտում՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։
Այս բոլորը բացառիկ նվաճումներ են տասնամյակներ շարունակ տնտեսական շրջափակման մեջ գտնվող երկրի համար:
