ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար»

«ԱՄՆ-ն վերաբացում է Հարավային Կովկասի թեման

Անցած շաբաթ Հայաստան են ժամանել ԱՄՆ երկու բարձր մակարդակի պատվիրակություններ՝ սենատոր Սթիվ Դեյնսը և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով Պետդեպարտամենտի փոխօգնական Ջոշուա Հակը։ Մինչ այդ ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն առաջին անգամ հանդես էր եկել հայտարարությամբ Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ նշելով «հակամարտության ռիսկը», որը, ըստ նրա, ԱՄՆ-ն փորձում է կանխել՝ այդ թվում՝ Թուրքիայի օգնությամբ։

Ի՞նչ նպատակով էին ժամանել ամերիկացիները։

1. Բանակցային գործընթացի վերահսկում

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հաքը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկվել են «ստրատեգիական գործընկերության օրակարգի հարցեր», Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը։

Այնուհետև Հաքը մեկնել է Ադրբեջան՝ հանդիպելու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վերջինս ամերիկյան կողմին հայտնել է Հայաստանի հասցեին ունեցած պահանջների մասին՝ Սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարում։ Քննարկվել են նաև էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցեր՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ միացնելու ծրագրի շրջանակում՝ Ադրբեջանի միջով։

Սենատոր Դեյնսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

ԱՄՆ-ն երկար ժամանակ լուռ էր Հարավային Կովկասի վերաբերյալ՝ տարածաշրջանը Վաշինգտոնի առաջնահերթությունների թվում չէր։ Սակայն Սյունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի կողմից վերսկսված կրակոցները հիմք են ստեղծել ռազմական էսկալացիայի համար։ Սա էլ ստիպել է ամերիկացիներին «վերադառնալ» կարգավորման գործընթաց՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների առաջարկների հայերի համար և Թուրքիայի միջնորդությամբ, որտեղ հայերին հավասարապես չեն ընկալում2․ Մեծամորի Ատոմակայան

Հունիսի 2-ին Երևան է ժամանել (աղբյուր) ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը՝ միջազգային միջուկային քաղաքականության հարցերով Ալեշիա Դանկանը՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պատվիրակության կազմում՝ նպատակ ունենալով հանդիպումներ ունենալ և ամրապնդել երկու երկրների համագործակցությունը այս ոլորտում։ բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվում, սակայն դրանց նախորդել էր Westinghouse էներգետիկ ընկերության պատվիրակության այցը (աղբյուր), որի ընթացքում մեծ հավանականությամբ քննարկվել է Հայաստանի ատոմակայանը՝ «Մեծամորը», ռուսական «Ռոսատոմ»-ից ստացվող վառելիքից անցում կատարելու դեպի ամերիկյան միջուկային վառելիք։

Նոր ամերիկյան վարչակազմը, ըստ ամենայնի, շարունակում է Դեմոկրատական կուսակցության՝ Հայաստանի էներգետիկ ոլորտ ներթափանցելու քաղաքականությունը։ Կարևոր դեր է խաղում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ով պահպանել է իր պաշտոնը և շարունակում է լոբբինգով զբաղվել այդ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ամերիկացիները ակտիվորեն ձգտում են կառուցել նոր ատոմակայան Հայաստանում՝ առանց հստակ նախագծի և միաժամանակ ունենալով շատ ավելի սահմանափակ փորձառություն «խաղաղ ատոմի» ոլորտում՝ համեմատած օրինակ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ։

Սակայն դա չի խանգարում Վաշինգտոնի իշխանություններին շարունակել իրենց փորձերը՝ դուրս մղելու «Ռոսատոմ»-ը Հայաստանից։ Ուստի հաշվի առնելով, որ հանրապետության ամբողջ տնտեսությունը մեծապես կախված է ատոմային էներգետիկայից՝ խոսքը գնում է հսկայական ռիսկեր մասին։

դիտվել է 861 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am