Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի:
Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել:
Այս թեմայով այսօր բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել` քաղաքական գործիչների, լրագրողների, պարզապես ակտիվ կամ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիների:
Հասկանալիորեն հարցադրումները բազմաթիվ են, տարբեր սրության, հրատապության և առաջնահերթությունների:
Միայն մի բանի վրա եմ զարմանում, երբ մարդիկ հղում են անում իշխանության տգեղ պահվածքի, օպերատիվ քարոզչական արձագանքի և իրենց հատուկ տհաճ բսռապաշարի վրա:
Իսկ որևէ մեկն ակնկալում էր, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը զուռնա-դհոլով կամ ծափողջյուններով է՞ր դիմավորելու:
Բա պետք է անհանգստանան, մտահոգվեն, նյարդային լարում ունենան: Ինչի մտահոգվելու բան չունե՞ն, ինչի չգիտե՞ն, թե ինչ են արել մեր երկրի հետ: Լավ գիտեն, դրա համար էլ նյարդային շարժերի մեջ են»: