«Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ

Չի կարող խաղաղություն լինել, երբ Արցախի նկատմամբ իրականացվել է ցեղասպանական ակտ, իսկ Բաքվում հայեր են ապօրինի պահվում։ Չի կարող լինել այնպես, որ հայ ռազմագերիներին շինծու մեղադրանքներով դատապարտեն, պահեն իրենց բանտերում ու փորձեն խաղաղություն հաստատել Հայաստանի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը։

Նրա խոսքով՝ Արցախի նկատմամբ տեղի ունեցածն ամբողջությամբ ցեղասպանական ակտ է։ Եթե խոսում են խաղաղությունից, ապա առաջին հերթին օրակարգ պետք է բերվի արցախահայության վերադարձի իրավունքի հարցը։ Սակայն Շպանգենբերգի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում՝ ոչ այդ, ոչ էլ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, թեև հայտարարում են, որ աշխատանք է տարվում։

 «Դա բավարար չէ։ Արցախի հարցը մոռացության են մատնում։ Ցեղասպան Ալիևի ուզածն այն է, որ մոռացվի, իրենք առաջ շարժվեն»,– ասաց նա։ «Նախ և առաջ Արցախի բլոկադան ինքնին ցեղասպանական ակտ էր, որովհետև դիտմամբ բնաջնջման ակտ է, երբ մարդկանց մի խմբի նկատմամբ իրականացվում է սննդի, դեղորայքի, կենցաղային պայմաններից զրկելու հատուկ գործողություն, և դրա մասին Լուիս Մորենո Օ՛Կամպոն շատ մեծ վերլուծական փաստաթուղթ հրապարակեց։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալումը շատ նման է Թուրքիայի կողմից 1915 թ. ապրիլի 24-ին մտավորականների ձերբակալմանը։ Դա միաժամանակ պատգամ է հայերին, որ եթե վերադառնաք՝ ձեր ճակատագիրն այս է լինելու։ Այսպես է։ Ես ինձանից չեմ հորինում և ցեղասպանություն բառն ուղղակի չեմ օգտագործում․ շատ մասնագետներ են դա ասում։ Գերմանիայում, օրինակ, պրոֆեսոր Օտտո Լուխտեր Հանտը ևս արցախահայերի տեղահանմանը նախորդող քայլերից սկսած բռնի տեղահանումը ցեղասպանություն է կոչել։ Այս տարի Գերմանիայի ապրիլի 24-ի միջոցառման ժամանակ խոսվել է նաև արցախահայերի իրավունքների մասին։ Ասվել է, որ տեղահանումը ցեղասպանության բնույթ ունի։ Ու եթե այդ հարցն ու պատանդների հարցը օրակարգի վրա գոյություն չունեն, ի՞նչ խաղաղության մասին կարող ենք խոսել, մանավանդ որ արդեն շատ լուրջ հարց է նաև Հայաստանի անվտանգության հարցը»,– ասաց հայերի շահերը պաշտպանող գերմանացին։

Նա նշում է, որ արցախահայերի իրավունքների վերականգնման և հատկապես պատանդների վերադարձի հարցը համայն հայության հարց պետք է լինի։ Պետք է Հայաստանի պետական կառույցները այս հարցերը այս ձևով բարձրացնեն, հակառակ դեպքում անվտանգության ու մեր գոյատևման հետ խնդիր կլինի։ Նրա խոսքով՝ չլինելով Հայաստանի քաղաքացի՝ սա իր անձնական մոտեցումն է, բայց մարդկային դիտանկյունից չենք կարող լռել։ Գերմանիայում իր դիրքն օգտագործելով՝ շարունակաբար աշխատում է Գերմանիայի քաղաքական դաշտում, որպեսզի ճնշում լինի։

Ըստ Շպանգենբերգի՝ արցախահայերը տեղահանվել են բռնի ուժով՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։ «Մենք չենք կարող սա մոռանալ։ Այս հարցերը պետք է շատ հստակ բարձրացվեն, որպեսզի հասնենք իսկական խաղաղության։ Իսկ երբ արցախցիներին ասում են՝ լռեք, ոչ միայն չեն լսում նրանց, այլև արշավ են սկսում իրենց դեմ։ Արցախցիները միայնակ են մնում պայքարի մեջ, և սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական օրակարգին աջակցելը»,– ընդգծում է նա։

Շպանգենբերգն այժմ Հայաստանում է՝ մասնակցելու «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» համաժողովին։ Նա արդեն տևական ժամանակ է, ինչ ակտիվորեն զբաղվում է հայ ռազմագերիների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ։ «Մի քանի անգամ կազմակերպել ենք հրապարակային բողոքի ակցիաներ։ Այս հարցը պետք է «տաք» պահել։ Ցանկալի է, որ ակցիաներին միշտ շատ մարդ մասնակցի։ Նույնիսկ եթե հինգ կամ տասը հոգի մասնակցեն՝ արդեն կարող են հարցը բարձրացնել ու պահել ուշադրության կենտրոնում։ Բայց շատ կարևոր է, որ այս հարցը դառնա համահայկական օրակարգ, որովհետև այդ մարդիկ հայեր են ու չպետք է լինեն Բաքվում։ Աշխատանք ենք տանում նաև միջազգային մամուլի հետ, որպեսզի հարցը բաց չմնա։ Օրինակ՝ Օսլոյում անցկացված «Ազատության ֆորում»-ին ևս մասնակցեցինք՝ այս հարցը բարձրաձայնելու համար։ Նման միջազգային հարթակները պարզ ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի կարող հարցը փակել այնպես, կարծես ոչինչ չի եղել»,– նշում է նա։

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը վստահեցնում է, որ այնպես չէ, թե ամեն ինչ կորսված է։ Միջազգային հարթակներում հետաքրքրությունը կա հարցի շուրջ։ Բաքվում պահվող հայերը ՀՀ քաղաքացիներ են։ Երկու մակարդակ կա, որտեղ ակտիվություն պետք է ցուցաբերվի՝ հասարակություն, որը չափազանց ակտիվ չէ, և ՀՀ կառավարություն, որի աշխատանքն ընդհանրապես տեսանելի չէ, անգամ եթե վստահեցնում են, որ աշխատանքներ կատարվում են։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Վենսը խոսել է Մասկի` Թրամփի հետ ունեցած վեճի մասին Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար» Արտակարգ․ Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա․․․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը Կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը Ինչ իրավիճակ է օկուպացված Արցախում Վանդալները պղծել են հայ և ռուս սահմանապահների հուշարձանը Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am