Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Պտղնիի նախկին գյուղապետի և որդու ձերբակալման վերաբերյալ հրապարակումներին և գրառումներին, որոնցում վերջիններս ներկայացվել են որպես իր «հովանավորյալներ»:

«Հերթական հերքման փոխարեն.

Եթե Հովսեփ Խորշուդյանը չապացուցի, որ տվյալ ձերբակալված անձինք իմ «հովանավորյալներն են», ապա իրավացիորեն ես կարող եմ պնդել, որ նա նվազագույնը պրիմիտիվ «զրպարտիչ է եւ բանսարկու», ով կանխամտածված, հետեւողականորեն զրպարտում է ինձ եւ փորձում սեւացնել իմ բարի համբավը։

Ընդ որում, ինչպես նյութի բովանդակությունից կարող ենք տեսնել, նախաքննական մարմինը բացի Պտղնիի նախկին գյուղապետից եւ նրա որդուց, նույնիսկ չի հրապարակել մյուս երեք անձանց անունները, եւ հանրությանը՝ այդ թվում նաեւ ինձ, հայտնի չեն նրանց անունները, սակայն ՀԽ-ն արդեն որոշել է, որ նրանք բոլորն իմ «հովանավորյալներն» են։

Ըստ այդմ, առաջարկում եմ սույն գործչին՝ իր բարձրաձայնած հովանավորչության եւ մյուս փաստերով դիմել նախաքննության մարմնին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի այդ մտահոգությունները եւս դառնան այս գործով քննության առարկա եւ վստահաբար կհերքվեն, քանի որ բնականաբար չկա նման բան, եւ այդժամ ես արդեն կարող եմ հաջորդիվ նման հրապարակման պարագայում «սուտ մատնության» փաստով հաղորդում ներկայացնել դրա հեղինակի դեմ։

Իսկ իմ մասով իրականությունն այն է, որ Պտղնիի նախկին գյուղապետի գործունեության առնչությամբ ես դեռեւս Կոտայքի մարզպետի կարգավիճակում բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել իրավապահներին՝ վերջինիս կողմից Պտղնիի վարչական տարածքում (նաեւ՝ Երեւան-Սեւան մայրուղու հարակից տարածքներում) հողաշինական, քաղաքաշինական եւ համայնքային հողերի աճուրդների ոլորտներում բազմաթիվ առերեւույթ իրավախախտումների փաստերի հիման վրա (փաստաթղթերն ու ապացույցներն առկա են):

Ենթադրում եմ՝ ձերբակալությանն առնչվող քրեական վարույթի նյութերում նաեւ այդ հաղորդումների փաստերն են քննության առարկա հանդիսանում։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է սույն «հանրային գործիչն» ինձ թիրախավորել եւ պարբերաբար նման կերպ մերկապարանոց եւ մտացածին մեղադրանքներ հնչեցնում, ապա կրկնեմ հերթական անգամ՝ ամեն ինչ առավել քան հստակ է. իր մտերիմ անձին՝ կենսաթոշակի անցնելու հիմքով, ազատել ենք ՊՎԾ-ից, ով օրենքով սահմանված կարգով՝ այդ մասին ծանուցումն ստանալու պահից սկսել է իմ եւ Ծառայության հասցեին զրպարտանքի ու բանսարկության մի արշավ։

Այս պահին նաեւ տվյալ անձի կողմից հնչեցրած մերկապարանոց պնդումների հերթական փաստերով Վարչական դատարանում դատական վարույթ է ընթանում՝ իմ հայցի հիման վրա։

Բոլոր այս եւ բազմաթիվ այլ «փաստերի» հետ կապված՝ Հ.Խուրշուդյանի հետ առիթ ենք ունեցել խոսելու եւ պարզաբանումներ տալու թե՛ առանձին, եւ թե՛ հանրային այս հարթակի միջոցով։ Ինչպես նաեւ խնդրո առարկա «Գնդասար» ՓՀԷԿ-ին վերաբերող նյութի կապակցությամբ դեռեւս մեկ տարի առաջ պաշտոնական հերքում եմ տարածել։

Սակայն սույն գործիչն իր հրապարակման տակ տեղադրել է բուն հոդվածը, որտեղ նաեւ ընդամենն «ըստ տարածված լուրերի»՝ իմ մասով են ենթադրություններ շարադրել, սակայն դրան վերաբերող՝ նույն լրատվականում հրապարակված իմ հերքումն իհարկե շրջանցել եւ հարկ չի համարել տեղադրելու՝ առնվազն տեղեկատվության տարածման առումով դույզն ինչ օբյեկտիվ գտնվելու համար։

Ահա այսպիսի հանրային գործիչ եւ «հանրային վերահսկողության» խտրական, կանխակալ ու թիրախավորող իմիտացիա։

Հ.Գ. Հաջորդիվ Հ.Խ-ի կողմից նմանատիպ զրպարտանքի դեպքում կրկին ստիպված կլինեմ դիմելու Դատարան՝ հերքման պահանջով եւ բարոյական վնասի փոխհատուցման հայցով։

Բարի հանգստյան օրեր բոլորիս», գրել է նա՝ հրապարակելով սքրինշոթեր։504864501_24154698150789463_3671130731483181724_n.jpg (204 KB)505144834_24154698217456123_3274938946306000457_n.jpg (299 KB)

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Վենսը խոսել է Մասկի` Թրամփի հետ ունեցած վեճի մասին Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար» Արտակարգ․ Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա․․․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը Կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը Ինչ իրավիճակ է օկուպացված Արցախում Վանդալները պղծել են հայ և ռուս սահմանապահների հուշարձանը Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am