Մարդկությունը ճանաչվել է՝ որպես գլոբալ տաքացման հիմնական գործոն

Անթրոպոգեն գործոնները դարձել են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման գերիշխող պատճառը՝ գերազանցելով բնական երևույթների, ինչպիսին է Էլ Նինյոն, ազդեցությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը։
«Ջերմոցային գազերը մոլորակի տաքացման հիմնական գործոնն են։ Սա արդեն օրինաչափություն է. մարդկային գործունեությունն ավելի շատ է ազդում կլիմայի վրա, քան բնական ցիկլերը», - ընդգծել է օդերևութաբանը։
Նա մանրամասնել է, որ 2023-2024 թվականներին գրանցված «Էլ Նինյո» փուլն ավարտվել է ապրիլին և չի վերսկսվի մինչև աշնան վերջ։
Խաղաղօվկիանոսյան կլիմայական ցիկլի ներկայիս չեզոք փուլը (ոչ Էլ Նինյո, ոչ էլ Լա Նինյա) կտևի առնվազն մինչև նոյեմբեր։ Անցած «Լա Նինյայի» շրջանը անբնականորեն թույլ էր և գրեթե ոչ մի ազդեցություն չի ունեցել ջերմաստիճանի ռեկորդների վրա։ «Էլ Նինյոյի» ժամանակ օվկիանոսը ջերմություն է արձակում մթնոլորտ, իսկ «Լա Նինյայի» ժամանակ՝ կլանում այն։
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդածին գործոնի հետևանքով կլիմայի փոփոխության պատճառով՝ գրեթե 4 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 49%-ը, անցյալ տարվա ընթացքում առնվազն 30 օրով ավելի ծայրահեղ շոգ է ապրել, քան աշխարհը կապրեր՝ առանց գլոբալ տաքացման։