«Փաշինյանն ասում է՝ «պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու», ժամանակին էլ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հավատո՞ւմ եք իր ասածաներին, ո՞ւր է Արցախը». Արգամ Հովսեփյան

Վերջերս Սյունիքում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ «Sputnik Արմենիային» Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Գորիսում ադրբեջանցի զինվորների ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած հայ երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել։

 Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ բարկությունից դրդված, իր օդաճնշիչ ատրճանակը հանել է ու, վախեցնելու նպատակով, պահել սահմանին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։

Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն այս ամենը տարօրինակ է համարում՝ հարց հնչեցնելով՝ այդ ո՞վ է տեսել, որ հայը ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։

 «Հիմա որ ատրճանակ են պահել թուրքի ուղղությամբ, թուրքը սատկե՞լ է։ ՀՀ իշխանություններին ադրբեջանական կողմից խաբում են, թե ձեր զինվորը մեզ վրա ատրճանակ է պահել, այն էլ գազովի, իշխանությունն էլ անհիմն քրեական գործ է հարուցում։

Եթե Իրանը հրաժարվի Հայաստանի հարցում կարմիր գծերից, կառաջանա սուպեր Թուրքիա, Հայաստանը կսկսվի հալվել՝ շրջապատված լինելով երեք կողմից. Արթուր Խաչիկյան
Ամեն օր թշնամին Խոզնավարի, Արավուսի, Խնածախի ուղղությամբ կրակում է, պատուհան կոտրում, անասունի սպանում, ջրատաքացուցիչ, տան տանիքներ վնասում, մեր Կառավարությունը սա չի տեսնո՞ւմ։

Մեր Պաշտպանության նախարարն ադրբեջանական կողմից պարզաբանում է պահանջում, տղա ջան, ի՞նչ պարզաբանում ես պահանջում, երբ պարզ ու հստակ Ադրբեջանը կրակում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ այս ամենով ՀՀ իշխանությունը հայ զինվորին հետ է պահում պաշտպանվելուց, այսինքն՝ եթե ադրբեջանական կողմը կրակի հայ զինվորի վրա, նա իրավունք չունի կրակով պատասխանելու։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու», ժամանակին էլ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հավատո՞ւմ եք իր ասածներին, ո՞ւր է Արցախը։

Նույն ջանասիրությամբ Նիկոլ Փաշինյանը թող հետաքննի ադրբեջանական կրակոցները։ Իհարկե, մենք վստահ ենք, որ Ադրբեջանը կրակում է, որ բնակիչները վախենան դուրս գան, բայց դուրս չեն գալու։

Մեզ այս վիճակում մեկ բան է մնում՝ պաշտպանել մեր սահմանները, գոնե եղածը պահենք, մինչև տեսնենք՝ գլխներիս էլ ինչ են բերելու»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է՝ ադրբեջանական կողմը գիշերները կրակում է Սյունիքի ուղղությամբ, մասնավորապես՝ Խոզնավար և Խնածախ գյուղերի վրա, որի հետևանքով տան տանիքներ, արևային ջրատաքացուցիչներ են վնասվել, մանր եղջերավոր կենդանի է սատկել։

դիտվել է 454 անգամ
Լրահոս
Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար» Արտակարգ․ Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա․․․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը Կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը Ինչ իրավիճակ է օկուպացված Արցախում Վանդալները պղծել են հայ և ռուս սահմանապահների հուշարձանը Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am