Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները՝ ո՛չ ողջ, ո՛չ մահացած։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի կողմից զինվորների մարմիններն ընդունելուց հրաժարվելը:

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 7-ին: Ռուսաստանի ՊՆ կոնտակտային խումբը ժամանել է սահման՝ բերելով ավելի քան 1200 մարմին, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանակման չեն ներկայացել։ Ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ հենց այսօր՝ Հոգեգալստյան ծնողական շաբաթ օրը, Ուկրաինան պետք է ընդուներ իր ընկածներին:

Զախարովան նշել է, որ աշխարհում չկա այնպիսի ժողովուրդ կամ ազգ, որը հրաժարվի հողին հանձնել իր զինվորներին:

 «Բայց կա Կիևի ռեժիմ, որը մարդատյաց գաղափարախոսություն է դավանում և ցեղասպանություն իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք` Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակման և զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու մասին, սակայն ենթադրյալ փոխանակման վայր է ժամանել միայն ռուսական կողմը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 2-ին Թուրքիայում: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ, կողմերը հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրեր են փոխանակել։

Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին:

Փոխանակման առավելագույն շեմը կկազմի առնվազն 1000 մարդ: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միակողմանիորեն Ուկրաինային կփոխանցի 6 հազար զոհվածների մարմինները:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Վենսը խոսել է Մասկի` Թրամփի հետ ունեցած վեճի մասին Իրանն իր միջուկային ծրագիրը օգտագործում է տարածաշրջանում ամենամեծ ուռուցքաբանական մասնագիտացված հիվանդանոցը կառուցելու համար ԱՄՆ-ն շարունակում է նկրտումներ ունենալ «Մեծամորի» ատոմակայանի նկատմամբ․ «Ռիբար» Արտակարգ․ Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան Տպավորիչ եկամուտներ, 2024թ․ արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա․․․ Ի՞նչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու Գոհար Աբաջյանը Կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն Որդիս լավ է, ձին հետը բերել է. Արմեն Ջհանգիրյան Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան և մեր հակառակորդների ամբողջական ցանկը Ինչ իրավիճակ է օկուպացված Արցախում Վանդալները պղծել են հայ և ռուս սահմանապահների հուշարձանը Իշխանությունը նյարդային շարժերի մեջ է, լավ գիտեն՝ ինչ են արել մեր երկրի հետ․ Տիգրան Աբրահամյան Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am