Կարող եմ ասել, թե ինչ կլինի իմպիչմենտի գործընթացի ապագան. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե կարող եմ ասել, թե ինչ կլինի իմպիչմենտի գործընթացի ապագան։
Ա. լիակատար խայտառակություն,
Բ. լիակատար հաղթանակ։
Ա տարբերակը մեկնաբանման խնդիր չունի, որովհետև ո՛չ միայն քաղաքական թվաբանությունը, այլև քաղաքական շախմատը այս դեպքում չունեն բավարար նախադրյալներ, որոնց պարագայում «անհնարինը հնարավոր դարձնելու» արվեստը կաշխատեր։
Բ տարբերակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին գիտեր ում և ինչու է հանձնում իշխանությունը։ Այսինքն` իր մոտ են գտնվում բոլոր բանալիները և իշխանության վերադարձը մեքենայացված գործընթացի է վերածվում։
Բանալիները այն քաղաքական, անձնական, իրավական, սոցիալական կոմպրոմատներն են, որոնք առկա են իշխանության անհրաժեշտ ներկայացուցիչների վրա, ովքեր անհրաժեշտ պահին ընտրությունը պետք է կատարեն` բանտի, ինքնասպանության կամ իշխանության հանձնման միջև։
Այս դեպքում դժվար չէ գտնել այն 18+2 պատգամավորներին, որոնց կյանքը կոմպրոմատների համադրություն է, իսկ լավ ապրելու ցանկությունը վեր է ցանկացած բարոյական սկզբունքներից։
Կարծում եմ, երկու դեպքն էլ Սերժ Սարգսյանի դեմ են…»։