Կասկածներ կա՞ն, որ ներկայիս իշխանությունը թուրքամետ է․ Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պարզապես արձանագրենք։
Հայաստանի ղեկավարը շնորհավորանքներ է հղում ադրբեջանին, այսինքն ՝ Հայաստանի տարածքները բռնազավթած մի երկրին, որը հայերին համարում է տիեզերական չարիք, խրախուսում է հայերի սպանությունները, ոչնչացնում է հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը, մերժում է հայերի՝ սեփական հողում ապրելու իրավունքը, պարբերաբար սպառնում է Հայաստանին նոր պատերազմով, առաջ է տանում Հայաստանի ապամոնտաժման թեման, ծաղրում է հայ ժողովրդին, վարում է Հայաստանի վրա քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական ճնշման համակարգային քաղաքականություն, հայերին անվանում է շներ և կենդանիներ:
Եվ այս շնորհավորանքը ընթանում է հայկական իշխանական վերնախավի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամենաանամոթ, ամենանողկալի, ամենաստոր ճնշումներին զուգահեռ։
Էլ ում մոտ են կասկածներ մնացել, որ ներկայիս հայկական իշխանությունն իր էությամբ թուրքամետ կոլաբորացիոնիստների իշխանություն է»։