Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում իրականացված ստուգումների ժամանակ վրացի մաքսավորները «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։
Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ նաև հայկական կոնյակ ու գինի արտահանողներն են դժգոհում Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։ Նախատեսվում էր, որ այդ հարցը քննարկվելու է երեկ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարի երևանյան այցի ընթացքում:
Սակայն հունիսի 6-ին չեղարկվել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի այցը Հայաստան, իսկ մեկ օր առաջ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ վրացական գրանցմամբ օդանավի կողմից Կոսովո չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը։
Հայ-վրացական հարաբերությունները ներկայումս գտնվում են բարդ փուլում, որտեղ համագործակցության և լարվածության տարրերը համակցվում են։ Ակնհայտորեն, Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ»,-գրել է նա։
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը