Ի՞նչ վրիպումներ կան Փաշինյանի՝ Ալիևին ուղղված շնորհավորական տեքստում

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ Հայաստանում մարդիկ բորբոքված են հանգամանքից, որ երկրիս առաջին դեմքը, մոռացած ամեն ստորացում, պատերազմ ու թափված արյուն, Ադրբեջանի ժողովրդին «զոհաբերության տոն» է շնորհավորում, ես իմ ընկերների ուշադրությունը հրավիրեմ «ինստուտների փայլուն գիտելիքների վրա»։

Ուրեմն, X-ում գրված շնորհավորանքի անգլերեն տեքստում «տոնի» անվանումը տեղ է գտել Kurban Bayram տեսքով, այն դեպքում երբ ադրբեջաներենում տոնը կոչվում է Qurban Bayramı և հենց նույն տեսքով է հանդիպում նաև անգլերեն տարբերակներում։

Ընդհանրապես, եթե նայեք, Ադրբեջանի պաշտոնական բոլոր աղբյուրներում, այդ թվում նախագահի պաշտոնական կայքում, կտեսնեք տոնի անգլերեն անվանման երկու ձև Qurban Bayram (գուրբան բայրամ) կամ Eid al-Adha, և ոչ երբեք Kurban Bayram.

Բացի դրանից, կա Հեյդար Ալիևի ուղղագրական բարեփոխման հայտնի հորդորները, որով թուրքերենում գոյություն չունեցող, բայց ադրբեջաներեն ներմուծված Q և նաև X տառերը K-ի հետ շփոթելը կամ ə-ի փոխարեն e գործածելը համարում է կոպտագույն սխալ։ Այնպիսի սխալ, որ լեզվական ինքնության մակարդակում կարող է հանգեցնել ադրբեջանցիների ուծացման Թուրքիայի թուրքերի հետ և ինքնության կորստի։

Նկարում ուշադիր եղեք տառերին և պատկերացրեք դրանց ունեցած նշանակությունը, որ գրվել են Ալիևին փառաբանող գովազդի վրա՝ հիշեցնելով նրա ցուցումն ադրբեջաներենի այբուբենի ու ուղղագրության նրբությունների հետ կապված։

Երբ որ խոսում են «ինստուտներից», պիտի իմանալ, որ «ինստուտները» հենց էս ամենն իմանալու ու ճիշտ կազմակերպելու համար են, այլ ոչ թե որ նստես ու մտքիցդ ինչ անցնի գրես ու անգամ մտքիդ ուզածը չկարողանաս ճիշտ տեղ հասցնել»։

 

դիտվել է 505 անգամ
Լրահոս
Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան Մեր պայքարը շարունակվում է․ «Գոյ» թատրոն Մարդկությունը ճանաչվել է՝ որպես գլոբալ տաքացման հիմնական գործոն Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան․ Հետք ԱՄՆ-ում քննարկում է Մասկի համար Թրամփի հետ վեճի պատճառով առաջացած ռիսկերը Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Նիկոլ Փաշինյանին հաղթած համայնքի ղեկավարն առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու․ Ղազարյան Երևանում՝ «Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ «Փաշինյանն ասում է՝ «պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու», ժամանակին էլ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հավատո՞ւմ եք իր ասածաներին, ո՞ւր է Արցախը». Արգամ Հովսեփյան Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Սպանություն՝ Երևանի Կոմիտասի պողոտայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am