Թուրքական հավակնությունների խորացող վտանգները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արտահայտվում է միաժամանակ մի քանի հարթություններում ծավալվող, սակայն փոխկապակցված գործընթացների համադրումով, որոնք Անկարան փորձում է ծառայեցնել իր շահերին։ Մի կողմից՝ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանային տերություն լինելու իր հավակնության շրջանակում, իսկ մյուս կողմից՝ կառուցել նոր դիվանագիտական օրակարգ, որը համաշխարհային մրցակցության խորացման պայմաններում կբարձրացնի իր դերը տնտեսական, անվտանգության և քաղաքական ուղղություններով։

Արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններից մեկն անշուշտ Սիրիայում տեղի ունեցած էպոխալ շրջադարձն էր, որը հնարավորություն ընձեռեց Թուրքիային դառնալ առանցքային դերակատար Սիրիայում տեղի ունեցող գործընթացներում։ Մյուս կողմից՝ Սիրիայում թուրքական ազդեցության հաստատումը ուղեկցվում է նաև որոշ կողմերից հակազդեցության ուժեղացմամբ՝ հատկապես Իսրայելի մասով, քանի որ այդ երկրում լուրջ մտահոգություն ունեն, որ Թուրքիան կարող է զինել սիրիական խմբավորումներին և ուղղորդել Իսրայելի դեմ։

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտաքին քաղաքականության շրջանակներում ամենակարևոր տեղը շարունակում է զբաղեցնել Եվրոպան։ ԵՄ-ն մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար հատկապես իր տնտեսական աճը խթանելու և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։ Ու այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը սպառնում է, որ Եվրոպայի համար անվտանգության հովանոց չի ապահովի, ու հենց եվրոպական երկրները պետք է ապահովեն իրենց անվտանգությունն ու ռազմական ծախսերն ավելացնեն, Թուրքիայի դերակատարությունը, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր ցամաքային ուժերն ունեցող երկիր, ավելի ու ավելի է մեծանում։ Բայց Թուրքիային անհրաժեշտ է, որ հավաքական Եվրոպան լինի մասնատված ու թույլ, քանի որ իր ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում Բալկաններում իր ազդեցության ներթափանցումն՝ ի հաշիվ ԵՄ-ի։ Իսկ ծովային տարածքների մասով Թուրքիան կոնկրետ նկրտումներ ունի Հունաստանի նկատմամբ, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ հարաբերությունները կտրուկ սրվում են։

 

 

Արևելյան Միջերկրականի ծովային տարածքների մասով Թուրքիան հակադրության մեջ է նաև Եգիպտոսի հետ։ Ու, ընդհանուր առմամբ, Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները ակնհայտ են նաև Աֆրիկայի ուղղությամբ։ Եթե երկար ժամանակ աֆրիկյան երկրները Թուրքիայի կողմից կարևորվում էին հատկապես իրենց տնտեսական հնարավորությունների և ռեսուրսների համար, ապա ներկայումս Աֆրիկայում Թուրքիայի քաղաքականությունը չի սահմանափակվում բացառապես տնտեսական ներգրավմամբ կամ դիվանագիտական ներկայացուցչություններով։ Անկարան այժմ հանդես է գալիս որպես ռազմական և անվտանգային գործոն։ Թուրքական ռազմական ուժերը ներկայություն են հաստատել Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմի շրջանակներում աջակցելով ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը։

Մյուս կողմից էլ՝ թուրքական զինված ուժերի կողմից Սոմալիում ծովային անվտանգության ապահովման նախաձեռնությունը, Աբեշեում ռազմական բազայի վերահսկման հնարավորության ձեռքբերումը, ինչպես նաև Սուդանում միջնորդական դեր ստանձնելու ձգտումը վկայում են Թուրքիայի նոր մտահղացման մասին՝ Աֆրիկան Անկարայի շահերի տեսանկյունից դիտարկել որպես «ռազմավարական խորություն»։

Հասկանալի է, որ թուրքական ակտիվության մյուս ուղղությունը Հարավային Կովկասն է, որտեղ Արցախյան պատերազմից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։ Թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում էականորեն մեծացել է, սակայն ողջ տարածաշրջանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո, եթե պանթուրքական նախաձեռնությունները հաջողություն արձանագրեն։ Իսկ այդ նախաձեռնություններից վճռորոշն այս պահին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Ու պատահական չէ, որ այս թեման դուրս չի գալիս Թուրքիայի օրակարգից։ Դրա համար էլ վերջերս Էրդողանը նորից դիմեց Իրանին, որ համաձայնի այս նախագծի իրականացմանը։ Իսկ Թուրքիայի ազդեցության ընդլայնումը սպառնում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին ու Իրանին, բայց արևելյան ուղղությամբ Անկարայի հավակնությունները ամենաշատը վտանգավոր են Հայաստանի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմաններից մեկն էլ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձին»։ Պարզ է, որ նման պահանջները Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու հեռուն գնացող նպատակներ են հետապնդում, որն, ի վերջո, կարող է ճանապարհ բացել հայկական պետականության վերացման համար։

Ուստի, պետք է մեծապես հաշվի առնել այս հանգամանքը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելիս, իսկ մյուս կողմից էլ՝ նկատի ունենալ, որ Անկարան տարբեր ուղղություններով իր ունեցած ռեսուրսների համեմատությամբ չափազանց մեծ աշխարհաքաղաքական բեռ է վերցրել իր ուսերին։ Եվ եթե որևէ ուղղությամբ Անկարան լուրջ անհաջողության բախվեց, ապա դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում թուրքական ակտիվության վրա։ Բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ ինչ արագությամբ Թուրքիան ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդպիսի արագությամբ էլ հեռանա։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Իրանը ստացել է հույժ գաղտնի իսրայելական հետախուզական տվյալներ Ռուսաստանը պատրաստ է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները․ ՌԴ ՊՆ Ուկարինայի ռազմաօդային ուժերը հայտնում են ռուսական Սու–35 կործանիչ խոցելու մասին «Արցախահայերի վերադարձը օրակարգ պետք է լինի՝ սա է խաղաղության նախապայմանը». Շպանգենբերգ Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչ Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Լեհաստանում փոթորկի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Audi-ն և BMW-ն․ կան վիրավորներ Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան Մեր պայքարը շարունակվում է․ «Գոյ» թատրոն Մարդկությունը ճանաչվել է՝ որպես գլոբալ տաքացման հիմնական գործոն Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան․ Հետք ԱՄՆ-ում քննարկում է Մասկի համար Թրամփի հետ վեճի պատճառով առաջացած ռիսկերը Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Նիկոլ Փաշինյանին հաղթած համայնքի ղեկավարն առաջադրվել է ՀՀ վարչապետի թեկնածու․ Ղազարյան Երևանում՝ «Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակ կատարելիս հայտնաբերվել է մարդու գանգ «Փաշինյանն ասում է՝ «պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու», ժամանակին էլ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հավատո՞ւմ եք իր ասածաներին, ո՞ւր է Արցախը». Արգամ Հովսեփյան Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Սպանություն՝ Երևանի Կոմիտասի պողոտայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am