ԵՄ–ի հետ անվիզա ռեժիմը խախտած Վրաստանի քաղաքացիների թիվը անցել է 10 հազարը
Նախնական տեղեկություններով մարտի 28-ից՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման պահից ի վեր, այդ երկրի 10 հազար 330 քաղաքացի խախտել է Եվրոպայում գտնվելու անվիզա ռեժիմի կարգը: Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզը»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ–ն։ Այդ ընթացքում անվիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 165 հազար 59 քաղաքացի։
