Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, կապված սեզոնի հետ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Վերջին օրերին ՍԱՏՄ-ն երկու հաղորդագրություն է տարածել, որոնք վերաբերում են տարբեր ընկերությունների արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Որոշ դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, որոշ դեպքերում սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ, իսկ որոշ դեպքերում խախտումներ պարունակող «արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր»: Այստեղ ուշագրավ է «կտրվեն» բառը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, պաղպաղակ արտադրող ձեռնարկությունները ՍԱՏՄ մամուլի հաղորդագրությունից են տեղեկացել, որ իրենց մոտ հայտնաբերվել են խախտումներ, և որ իրենց գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, կամ որոշակի արտադրանք պետք է շուկայից հետ կանչեն: Այսինքն, որևէ կարգադրագիր, որևէ գրություն չեն ստացել:

Ստացվում է, որ եթե որևէ ընկերություն նկատած չլինի (պարտավոր էլ չէ) ՍԱՏՄ հաղորդագրությունը, օրեր շարունակ դեռ պիտի շարունակի խախտումներով աշխատել, ավելին՝ օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանող արտադրանքը, այդ թվում՝ մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով, դեռ որոշակի ժամանակ կշարունակեն մնալ վաճառքում, մինչ ՍԱՏՄ-ն կբարեհաճի կարգադրագիր ուղարկել:

Մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ ՍԱՏՄ-ն այսպես թափթփված է աշխատում հատկապես անցած տարվանից սկսած, երբ ՍԱՏՄ ղեկավար նշանակվեց Արմեն Դանիել յանը, որն այսօր կալանավորված է կոռուպցիոն մեղադրանքով, իսկ նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանի՝ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո կառույցն ընդհանրապես անգործության է մատնված: Դրա հերթական վկայություններից մեկը Հայաստանից արտահանվող ծաղիկների հետ կապված վերահսկողության բացակայությունն է, որի պատճառով Հայաստանը կարող է ահռելի վնասներ կրել, ինչի մասին, ի դեպ, նախորդ համարում մանրամասն անդրադարձել էինք: Այդ նույն Պետրոսյանի անփութության և անգործության հետևանքով, մեր հավաստի տեղեկություններով, ՌԴ սահմանին Հայաստանից արտահանված արդեն երկու բեռնատար ծաղիկ ոչնչացվել է, իսկ հունիսի 16-ից ՀՀ-ից ՌԴ ծաղիկների արտահանման համար կարանտինային ռեժիմ է սահմանված։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա Սպանություն՝ Երևանի Կոմիտասի պողոտայում Ինչու Վրաստանի գյուղատնտեսության նախարարը չժամանեց Երևան. պարզաբանում Պետք չէ սպասել սցենարի ավարտին. Մետաքսե Հակոբյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Միլիոններ՝ կրիպտոաշխարհից, միլիոններ՝ սկեսրայր-հայրիկից․ ինչ են հայտարարագրել Ավինյանն ու կինը. Factor.am Վերջում գիտեք, չէ՞, ով է նորից մեղավոր հռչակվելու. Երվանդ Վարոսյան Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի +29 աստիճանի Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են հայերի կոտորածը կազմակերպած թշնամու տոնը. Րաֆֆի Ասլանյան Կարող եմ ասել, թե ինչ կլինի իմպիչմենտի գործընթացի ապագան. Արա Պողոսյան Երևանում «Neta» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է փոսում. 38-ամյա վարորդը եղել է ոչ սթափ Քայլ ձիով` ՀՀԿ-ի կողմից. գեներալ Ղարամյան Ոչ թե չի ստացվում, այլ Ադրբեջանը թույլ չի տալիս․ Վահագն Սարոյան Կոչս ծաղիկ արտահանողներին` կոնկրետ հարցեր դրեք Նիկոլի իշխանության առջև․ Վահե Սարգսյան Կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում զոհվել է 25 մարդ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում շաբաթօրյակի ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ Հայաստանը թրքահպատակությունից ու կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18. Արտակ Զաքարյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին Ադրբեջանը կատակ չի անում, երբ խոսում է Սյունիքի, Երևանի ու Էջմիածնի նվաճման մասին․ Միհրան Հակոբյան Փակվեց «Գոյ» թատրոնը և զրկվեցինք մեր սիրելի աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության․ հայտարարություն Կասկածներ կա՞ն, որ ներկայիս իշխանությունը թուրքամետ է․ Արման Աբովյան Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am