Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը.
Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի տոնի առթիվ ու սա անմիջապես այն դեպքից հետո, երբ այսօր երկու հայ պատանիներ, անհայտ հանգամանքներում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների մոտ և մինչև հիմա նրանցից ոչ մի լուր չկա, իսկ իշխանության մի շարք ներկայացուցիչներ առավոտից կռիվ են անում՝ թե բա ադրբեջանցիները չեն գերեվարել, այլ իրենք են հայտնվել Ադրբեջանի տարածքում։
Երևի ադրբեջանցիները չէին Արցախում անօգնական ծերերին մորթում, երեխաներին սպանում։ Երևի Ադրբեջանում չեն հիմա տասնյակ հայերի ցուցադրաբար դատում՝ նվաստացնելով Հայաստանն ու հայ ազգին։
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ։
Հրանտ Մաթևոսյանի ականջը կանչի, ասում էր. Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: