Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«ՀՀ խոտանած իշխանությունը, հայատյաց տրամաբանությամբ գործող վարչախումբը գործում է համակարգված ու փուլային գործողությունների ծրագրով։

Հայակործան իշխանությունը 2018-ից ի վեր ոչ թե սոսկ ձախողումներ է ունեցել, այլ հետևողականորեն քանդել է հայոց պետականությունն ու ինքնությունը․

1. Փաշինյանի սադրիչ, պառակտող և իրականությունը խեղաթյուրող քաղաքականությունը հանգեցրեց 2020-ի պատերազմին, որն առ այսօր կանգ չի առել։ Նա հրապարակավ համոզում էր, որ ինքն է այն «փրկիչը», որը «հաղթելու է», այնինչ պատերազմը սկսվել էր նախապես հայտնի և կանխատեսելի սցենարով։ Արդյունքը՝ հազարավոր զոհեր, գերիներ, Արցախի ռազմական ու քաղաքական կազմաքանդում։

2. 2022-ին նա Պրահայում հրապարակային ճանաչեց Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, նպաստելով ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, այնուհետ հայաթափմանը։ 2023-ի սեպտեմբերին՝ Ալիևի ագրեսիայի պահին, Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չձեռնարկեց, չհայտարարեց վտանգ կամ դիմադրություն։ Դա ոչ թե սխալ էր, այլ գիտակցված չեզոքացում, որի արդյունքում Արցախը հայաթափվեց։

3. Անհայտ սկզբունքներով քարտեզների շուրջ բանակցությունների արդյունքում Սյունիքի տարբեր համայնքների տարածքներ փոխանցվում են Ադրբեջանին՝ առանց խորհրդարանական քննարկման, հանրաքվեի կամ որևէ ժողովրդավարական մեխանիզմի։ Նորագույն դեպքն է՝ երկու անչափահասների հայտնվելը թշնամու վերահսկողության տակ՝ բաց սահմանների և պետական վերահսկողության բացակայության հետևանքով։

4. Այդ ամենին զուգահեռ՝ գրոհ է սկսում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ փորձելով վարկաբեկել Վեհափառին անձնական մեղադրանքներով։ Սա պետականազրկված հանրույթում վերջին հենասյան՝ եկեղեցու հեղինակության դեմ մարտ է։ Մինչ երեխաներ են գերեվարվում, նա խոսում է կաթողիկոսի կուսակրոնության ուխտից և շնորհավորում ադրբեջանին բայրամի կապակցությամբ։

5. Փաշինյանն իր թիմի միջոցով ակտիվ քարոզ է իրականացնում՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես ծույլ, պահանջատեր, «գողացված Հայաստան» տերմինով խեղաթյուրելով պատմական արդարությունը։

Ցանկացած քաղաքական ուժ, մտավորական, հոգևոր, հասարակական շերտ պետք է ընդունի՝ հայկական պետականությունը գտնվում է կազմաքանդման ծրագրի վերջին փուլում։

Մեր առաջնահերթ քաղաքական օրակարգը պետք է լինի՝

1. Արժեհամակարգային քաղաքական վերաիմաստավորում՝ Արցախով, Սյունիքով, Հայ եկեղեցով ու պետական սահմաններով։

Արժեքները չեն կարող երկրորդական լինել, երբ պետականությունը հարձակման տակ է։

2. Պետականության վերականգնում՝ խորհրդարանական, համաժողովրդական ընդվզման ճանապարհով իշխանության փոփոխության միջոցով։

Պետք է ձևավորվի ազգային դիմադրության քաղաքական բևեռ, որում գերակշռում է ոչ թե ընդդիմադիրությունը փաշինյանին, այլ ազգային օրակարգի հավատարմությունը։

3. Միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման իրավունքի վերակենդանացում։

Չնայած պարտադրանքներին՝ սա իրավական, ոչ թե ընդամենը ուժային խնդիր է։ Քաղաքական կամքով սա կարող է վերադառնալ օրակարգ։

4. Սյունիքի սահմանազերծման գործընթացի արգելակումը՝ հանրային ճնշման, իրավական վերլուծությունների, փաստահավաք աշխատանքի միջոցով։

Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա։

5. Հայ եկեղեցու հեղինակության պաշտպանություն՝ որպես պատմական ինքնության հենասյուն։

Քաղաքական դաշտը պարտավոր է ուղիղ պաշտպանել Վեհափառին՝ ոչ անձի, այլ ինստիտուտի պաշտպանության համատեքստում։

6. Արցախցիների իրավունքների պաշտպանություն՝ ներսում և դրսում։

Բռնի տեղահանված արցախահայության հարցը պետք է լինի ներքաղաքական ու միջազգային քաղաքական օրակարգի մշտական մաս։ Դա նաև վերադարձի իրավունքի կենսունակության հիմքն է։

Այս պահին մեր պայքարը իշխանության դեմ չէ միայն։

Սա քարոզչական, քաղաքական և հոգևոր դիմադրության անհրաժեշտություն է՝ պետականության փրկության համար։

Պետք չէ սպասել սցենարի ավարտին։ Մենք հիմա կանգնած ենք Հայոց պետականության գոյության եզրագծին։ Ճանաչել դա՝ նշանակում է սկսել ճիշտ գործել։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Արա՛, դուք լակում եք, նույն օրը զինվոր է զոհվել, տղերք են գերի ընկել»․ Աշոտ Անդրեասյան (video) Քոչարյանը միայն կարող է արժանապատիվ բանակցել․․․ հարցում (video) #ՀԻՄԱ․ «Հարբած վիճակում ձեր ընտանիքով էս ի՞նչ եք անում, ի՞նչն էիք շնորհավորում»․ Մանուել Մանուկյան (video) Սիսիանում տեռոր է․ Աննան ու Նիկոլը գալիս են Սիսիան․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան». Վարդան Ոսկանյան Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ․ Սուրեն Սուրենյանց Աննա Հակոբյանն ու կուկուռուզը․․․ (video) Ի՞նչ վրիպումներ կան Փաշինյանի՝ Ալիևին ուղղված շնորհավորական տեքստում Կոնկրետ տեղեկություն եմ տալիս՝ Ալիևն անցնելու է այս քայլերին․ գեներալ Կարապետյան (video) Բաղրամյան պողոտայում բախվել են «BMW 750Li»-ն և մարդատար «Գազել»-ը Թուրքական հավակնությունների խորացող վտանգները Էքսկուրսիա՝ բանտերում․ թող տեսնեն՝ ապագայում որտեղ են բնակվելու (video) «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին Կարմիր և կապույտ կետագծերի վճարը ոչ իրավաչափ է Կալաձեն «անհեթեթություն» է որակել Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը. ԱԳ նախարար Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին Պայթյուններ ու կրակոցներ են լսվել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ Թրամփի վարչակազմը սենատոր Լինդսի Գրեմից պահանջում է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը. The Wall Street Journal Թրամփն ամսաթիվ է հայտնել Նիկո'լ, այ անինքնասեր ու անթասիբ․․․ «Փաշինյանն ու Աննա Հակոբյանը խմում են, նույն օրը զինվոր է մահացել բանակում» (video) Երեւանում տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծի ենթարկել նրան, կրակոցներ արձակել և հնչեցրել սպառնալիքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am