Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը

«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը, որը ներկայացնում ենք ստորև․«Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։ 

 Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել  նորմալ, սատուրացիան՝ նորմալ(97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության  որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։ 

Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։Ըստ ծնողի,ստացվում է , որ 2 բժիշկ հաջորդաբար հրաժարվել են առաջին բուժօգնություն ցուցաբերել նույն հիվանդին։ Առնվազն անհասկանալի է...Պ.Ա.-ն 4 օր անց մահացել է հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հարազատներին հանգամանորեն բացատրել է հիվանդության և մահվան հանգամանքների մասին։Դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինելուց հետո , անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։Ցավակցում եմ երեխայի ծնողներին և հարազատներին»։Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 11-ին  ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին էր դիմել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Ս․-ն և հայտնել, որ մայիսի 7-ին իր մանկահասակ դստերը, 10 ամսական Ա․ Պ․-ին առողջական խնդիրների պատճառով տեղափոխել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ մանկական բաժանմունքի վարիչ, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գառնիկ Դ․-ն կատարել էր երեխայի թոքերի և թթվածնի ստուգում, որից հետո հայտնել էր, որ երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի և ուղղորդել էր տեղամասի մանկաբույժ, Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լալա Ե․-ի մոտ, ով նույնպես ստուգումներ կատարելուց հետո, հետագա ստուգումների համար ուղեգրել էր Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ իր դուստրը ստացիոնար բուժում էր ստացել մինչև մայիսի 11-ը և մահացել։

Լուսինե Ս․-ն նաև հայտնել էր, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ՝ Գառնիկ Դ․-ի և տեղամասի մանկաբույժ՝ Լալա Ե․-ի կողմից առաջին բուժօգնություն չցուցաբերելու և իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու պատճառով իր երեխան մահացել է։Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ 

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյա՛ն, քո դատին սպասիր․․․ (video) #ՀԻՄԱ․ «Արա՛, դուք լակում եք, նույն օրը զինվոր է զոհվել, տղերք են գերի ընկել»․ Աշոտ Անդրեասյան (video) Քոչարյանը միայն կարող է արժանապատիվ բանակցել․․․ հարցում (video) #ՀԻՄԱ․ «Հարբած վիճակում ձեր ընտանիքով էս ի՞նչ եք անում, ի՞նչն էիք շնորհավորում»․ Մանուել Մանուկյան (video) Սիսիանում տեռոր է․ Աննան ու Նիկոլը գալիս են Սիսիան․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան». Վարդան Ոսկանյան Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ․ Սուրեն Սուրենյանց Աննա Հակոբյանն ու կուկուռուզը․․․ (video) Ի՞նչ վրիպումներ կան Փաշինյանի՝ Ալիևին ուղղված շնորհավորական տեքստում Կոնկրետ տեղեկություն եմ տալիս՝ Ալիևն անցնելու է այս քայլերին․ գեներալ Կարապետյան (video) Բաղրամյան պողոտայում բախվել են «BMW 750Li»-ն և մարդատար «Գազել»-ը Թուրքական հավակնությունների խորացող վտանգները Էքսկուրսիա՝ բանտերում․ թող տեսնեն՝ ապագայում որտեղ են բնակվելու (video) «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Կուրսկի ատոմակայանին Կարմիր և կապույտ կետագծերի վճարը ոչ իրավաչափ է Կալաձեն «անհեթեթություն» է որակել Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը. ԱԳ նախարար Իսրայելը զենք է տրամադրում Գազայում գործող կլաններին Պայթյուններ ու կրակոցներ են լսվել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ Թրամփի վարչակազմը սենատոր Լինդսի Գրեմից պահանջում է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը. The Wall Street Journal Թրամփն ամսաթիվ է հայտնել Նիկո'լ, այ անինքնասեր ու անթասիբ․․․ «Փաշինյանն ու Աննա Հակոբյանը խմում են, նույն օրը զինվոր է մահացել բանակում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am