Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am

«17 տարեկան անչափահասներ, որտեղ ակտիվորեն կրակում են ադրբեջանցիները, հանկարծ գիշերը ժամը 01։30-ին անհետ կորած են հայտարարվում։ Առևանգված են»,- «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով համաժողովի ժամանակ վրդովված հայտարարեց Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարեանը:

Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»։

Aravot.am-ը Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը և հարցրեց՝ ի՞նչ գործիքներ կան երիտասարդներին ՀՀ վերադարձնելու համար, նա պատասխանեց․ «Իրականում բարդ է հասկանալ՝ ինչ մեխանիզմներ կան։ Ուղղակի պետք է հասկանալ, թե դեպքի ապացույցները, հանգամանքները ինչ են։ Եթե խոսքն իրոք առևանգման մասին է, ապա սա ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարք է։

 

 

Միջազգային իրավունքի տեսանկյունից հիմա դժվար է որևէ քրեական տարր տալ սրան, քանի որ ընդհարում՝ որպես այդպիսին չկա, ռազմական ընդհանուր ներկա դրությամբ չկա։ Այսինքն՝ պայմանները չեն բավարարում միջազգային քրեական նորմերին դիմելու համար։

Ըստ երևույթին՝ սա քաղաքական նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ դժվարություններ դնել ՀՀ-ի առաջ և դրա դիմաց որոշ զիջումներ պահանջել հայկական կողմից։ Կարմիր խաչն այլևս Ադրբեջանում ներկայություն չունի, միջազգային իրավունքի տեսանկյունից գործիքները շատ սահմանափակ են, մնում է միայն քաղաքական տեսանկյունը, քաղաքական բանակցությունների ընթացքում սա կարող է լուծվել»։

Հարցին՝ Ադրբեջանի այս կեցվածքը, նաև այն, որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել միջազգային կազմակերպությունների անդամների մասնակցությունը Բաքվի դատավարություններին վտանգավոր չէ՞, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ կեցվածքը միշտ էլ վտանգավոր է։ Նրանք ընդհանրապես որևէ ձևով հարգանք չեն տածում իրավունքի հանդեպ և անում են այն, ինչ իրենց ուժերի սահմաններում տեղի է ունենում․ միայն քաղաքական բանակցությունների միջոցով է սա հնարավոր անել։ Ինչ վերաբերում է դատական գործերին, ապա, ցավոք, գործիքները շատ սահմանափակ են»։

@aravot տելեգրամյան ալիք

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը Ադրբեջանցիները ցնծության մեջ են, սրտիկում են Փաշինյանի շնորհավորանքը Մենչի դուստրն ամուսնացել է Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին Թիկնապահներով շրջապատված Փաշինյանը կնոջ ու որդու հետ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկ ունի Տեղի համայնքապետարանը հրապարակել է սյունեցի տղաների լուսանկարը Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am