Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի լրատվամիջոցներ,
Սրբուհի Գալյանը ստում է
Չկա որևէ խնդիր, որ եկեղեցու սպասավորները զբաղվում են քաղաքականությամբ և ակտիվորեն հայտնում իրենց դիրքորոշումը՝ Հայաստանի իշխանության դավաճանությունների մասին։
ՀՀ խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, եկեղեցականները քաղաքականությամբ զբաղվելու հավասար իրավունք ունեն, ինչ մյուս բոլոր քաղաքացիները։
Եվ սա ոչ միայն ՀՀ օրենք է, այլև խղճի ու խոսքի ազատության էական սկզբունք։
Այսպիսով իրական խնդիրն այն է, որ վարչապետը, պատգամավորները, արդարադատության նախարարը զբաղված են Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ մանավանդ այն, որ նույն օրենքի 17-րդ հոդվածով նրանց արգելված է միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին»։