Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ

Պաղպաղակի արտադրության ոլորտում խայտառակ խախտումներ են բացահայտվում, ընդ որում՝ շեղումներ կան թե հայտնի, թե ոչ հայտնի ընկերությունների արտադրանքում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 3-ին հայտարարեց, որ վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում՝ պայմանավորված սեզոնի ակտիվացմամբ։

Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից:

Այս պահին հայտնի են 12 արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները, որոնցից 10-ում հայտնաբերվել են խախտումներ։
ՍԱՏՄ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ շեղումներ չեն հայտնաբերվել «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել», ինչպես նաեւ «Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրության «Վաֆլե կոն շոկոլադե», «Վանիլային», «Շոկոլադե», «Սենդվիչ ելակի համով», «Էսկիմո վանիլային շոկոլադապատ», «Բրիկետ շոկոլադային» կաթնային պաղպաղակների նմուշներում։ Մնացած բոլոր արտադրատեսակները չեն համապատասխանել պահանջներին։ Ընդ որում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրած պաղպաղակում շեղումներ են հայտնաբերվել 9 ապրանքատեսակում։

««Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով»,- նշված է ՍԱՏՄ-ի հաղորդագրության մեջ։

Նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է ու ժամանակ տրվել՝ խախտումները վերացնելու համար։

Նկատենք, որ առայժմ չի հրապարակվել անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանի արտադրամասում արտադրված պաղպաղակների հետազոտությունների արդյունքները։ Ավելին, միայն հունիսի 3-ի հաղորդագրության մեջ էր նշվում այս անհատ ձեռնարկատիրոջ անունը, իսկ հունիսի 5-ի եւ 6-ի հաղորդագրություններում նրա մասին արդեն մոռացել են։

pastinfo.am

 

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը Ադրբեջանցիները ցնծության մեջ են, սրտիկում են Փաշինյանի շնորհավորանքը Մենչի դուստրն ամուսնացել է Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին Թիկնապահներով շրջապատված Փաշինյանը կնոջ ու որդու հետ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկ ունի Տեղի համայնքապետարանը հրապարակել է սյունեցի տղաների լուսանկարը Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am