«Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի

Արցախը հայաթափված է, Պաշտպանության բանակը՝ կազմաքանդված, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած հաջողությունների դեմ, դարձնել դրանք դատական քննության առարկա, այդ թվում՝ զորահանդեսները:

Մասնավորապես, հունիսի 5-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ տեսանյութ է ներկայացվել 2012 թվականի մայիսին օկուպացված Ստեփանակերտում կայացած զորահանդեսից, և այս թեմայով հարցեր են ուղղվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ով ի պատասխան՝ հայտնել է՝ այդ ժամանակ ՊԲ շտաբի պետն էր, և պատասխանատու է եղել այդ զորահանդեսի նախապատրաստման համար:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Լևոն Մնացականյանը հավելել է, որ 2-3 զորահանդեսի էլ Հայաստանի Հանրապետությունում է մասնակցել, իսկ օկուպացված Արցախում կազմակերպված զորահանդեսին ներկայացված են եղել հրետանային բոլոր միջոցները, և ոչ միայն:

«Դ-30, Դ-20 հաուբիցներ, ինչպես նաև՝ հակատանկային միջոցներ, Բ-21 «Գրադ», հրթիռային համակարգեր, եթե չեմ սխալվում՝ «Սմերչ», «Տոչկա-Ու»: Այդ զորահանդեսին ներկայացված են եղել այնպիսի զորատեսակներ, որոնք ՊԲ-ն իր զինանոցում չի ունեցել, դրանք զորահանդեսի համար Հայաստանից են տեղափոխվել, եթե չեմ սխալվում՝ «ԲՄ-80», «Տոչկա-Ու», «Սմերչ»»,- այս մասին, ադրբեջանական քարոզամեքենայի պնդմամբ, իբր ասել է Լևոն Մնացականյանը:

Այստեղ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի ռազմական օգնությունից օգտված Ադրբեջանի նենգության վրա. «դատական» այլ նիստերի ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանին հարցեր են ուղղվել՝ արդյո՞ք Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ», «Տոչկա-Ու» եղել է, որոնք կարող էին կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ, և պատասխանը հնչել է՝ ոչ:

Եվ հիմա Ադրբեջանը փորձում է ապացուցած լինել՝ կամ այդ զինատեսակները բերվել են Արցախ, ինչպես զորահանդեսների ժամանակ, կամ՝ ՀՀ տարածքից են կիրառվել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Այսինքն, այս «ծրագրված» հարցաքննություններն իրականում ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ՝ անկախ նրանից, թե ով է եղել ղեկավարն այս կամ այն ժամանակահատվածում, հատկապես, երբ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվում իբր հայտարարել է նաև, որ ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի մաս է հանդիսացել, ուստի ՀՀ ՊՆ միջնորդությամբ, ՊԲ հրամանատարի նշանակումը սկզբում հաստատվել է ՀՀ նախագահի կողմից, այնուհետև՝ վարչապետի, ասել է թե՝ նաև Նիկոլ Փաշինյանի:

Ավելի ուշ հունիսի 5-ին կայացած «դատավարությանը» դարձյալ չի շրջանցվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Լևոն Մնացականյանն այս համատեքստում հայտարարել է, թե ՊԲ-ն ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դերում է եղել:

«Դիվիզիաների հրամանատարները ինձ զեկուցում էին իրավիճակը և խնդրում համապատասխան որոշում ընդունել: Այդ որոշումներն իմ կողմից հաստատվում էին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Լևոն Մնացականյանը և իբր հավելել, որ ինքն էլ որպես ՊԲ հրամանատար՝ կատարվողի մասին տեղեկացրել է այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովին և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, որից հետո իբր ԳՇ ղեկավարությունը ռեզերվային ուժերը կենտրոնացման գոտիներ դուրս բերելու հրաման է տվել:

Ադրբեջանական քարոզչամեքենան նույնիսկ հաղորդում է, թե իբր Լևոն Մնացականյանը դատարանում մանրամասնել է բոլոր խնդիրները, որոնք ՀՀ զինված ուժերից Ապրիլյան պատերազմի օրերին առաջադրվել է իրենց:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի կազմակերպիչը ՌԴ-ն է, և ոչինչ, որ 2016 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր թուրք-ադրբեջանական ծրագրի իր վարկածը, ինչը, ըստ էության, իր «ձեռքով» կամ իր իշխանության օրոք իրականություն դարձավ:

Եվ այսօր, երբ տևական ժամանակ է՝ պարզ է դարձել, որ Բաքվի դատավարությունը Հայաստանի Հանրապետության դեմ է, և ոչ թե անձերի, տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն ընդունում այս վտանգը, որի մասին վկայում է նաև այն, որ Ադրբեջանի հետ այս թեմայով կառուցողական զրույց չի ստացվում:

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, արդյո՞ք Էրդողանի հետ քննարկվել է Բաքվում պահվողների հարցը, ով ժամանակին «Ազովի» հրամանատարների ճակատագրին առնչվող՝ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունն էր խախտել։

Իսկ «դատական» հաջորդ նիստը հունիսի 12-ին է նշանակված՝ Մոնթե Մելքոնյանի զոհվելու տարելիցի օրը:

168.am

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am