Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան

Արարատ քահանա Պողոսյանը Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակության դեմ բարձրացված հրապարակային մեղադրանքների առթիվ հայտարարությամբ է հանդես եկել։

«Վերջին օրերին Ն․ Փաշինյանն իր հրապարակային հայտարարություններով կասկածի տակ է դնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մեր ժողովրդի հոգևոր հիմնասյան, հեղինակությունն ու պատիվը։ Մասնավորապես՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նրա հրապարակային «հորդոր»-ը, ըստ որի Վեհափառ Հայրապետը պարտավոր է պարզաբանել՝ արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը և ունի զավակ, չի կարող դիտվել որպես անմեղ հարցադրում։ Սա բացահայտ մերկապարանոց մեղադրանք է՝ առանց փաստերի, առանց իրավական ընթացակարգի, առանց հոգևոր և բարոյական նվազագույն էթիկայի պահպանման։

Ն․ Փաշինյանի հայտարարությունները բացեիբաց խախտում են այն սահմանը, որը պետք է պահպանվի պետության ու Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցու միջև՝ Սահմանադրությամբ ամրագրված «բաժանման» սկզբունքը։ Դրանք նաև բռնանում են հավատացյալ ժողովրդի վրա՝ նրանց ազգընտիր հոգևոր Առաջնորդին ներկայացնելով հանրային քննադատության ու կասկածի տակ՝ առանց արժանապատիվ իրավական կամ եկեղեցական քննության։

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, հոգևոր-կարգապահական մարմինները և դարերով ձևավորված ընթացակարգերը, որոնցով են կարգավորվում Եկեղեցու ներքին հոգևոր և վարչական կյանքը, վարքն ու հնարավոր խախտումները։ Կաթողիկոսը որևէ պաշտոնյա չէ, որ նրան հրապարակային «հանդիմանությամբ» պարտադրվի արդարանալ։ Եթե կան կասկածներ, դրանք պիտի ներկայացվեն իրավական հարթությունում կամ՝ եկեղեցական կանոնական ատյաններում, ոչ թե հրապարակային ճնշմամբ ու ամբոխահաճ ոճով։

 

 

Ն․ Փաշինյանն իր այս քայլով ոչ թե պահանջում է ճշմարտություն, այլ սահմանում է ճշմարտության ձևը՝ իր քաղաքական շահերին հարմարեցված։ Իսկ ճշմարտությունը չի ծնվում ճնշման, վիրավորանքի և կասկածանքի հիման վրա։ Այն պահանջում է բարոյական պատասխանատվություն, օրինականություն և հարգանք ինստիտուտների նկատմամբ։

Հավատացյալ ժողովուրդն էլ ունի իրավունք.

Ունի իրավունք՝ տեսնելու, որ իր պետության ղեկավարը հարգում է իր դարավոր եկեղեցին։

Ունի իրավունք՝ վստահելու, որ հոգևորի դեմ կիրառվող քաղաքական պայքարն անձնական չարության կամ ինքնիշխան հաստատության նվաստացման նպատակ չի հետապնդում։

Ունի իրավունք՝ ապրելու մի հասարակության մեջ, որտեղ Եկեղեցու և պետության սահմանները խիստ պաշտպանված են։

Այդ պատճառով կոչ ենք անում՝

Դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու և մասնավորապես՝ Կաթողիկոսի հեղինակությունը խաթարող հրապարակային սադրանքները։

Հարգել հավատացյալ ժողովրդի հոգևոր իրավունքը՝ ունենալու անխաթար եկեղեցի և Հովվապետ։

Եկեղեցին պատկանում է ժողովրդին՝ Աստծու կողմից հաստատված կարգով, ոչ մեկին չի տրվել մենաշնորհ՝ նրա դեմ «հակաքարոզչություն» իրականացնելու։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է համերաշխություն և ոչ պառակտում։

Հ.Գ. Լռությունը համաձայնության նշա՞ն է։

Ոչ միշտ։

Լռում ես, երբ իմաստ չունի հակառակվել։

Լռում ես, երբ դաստիարակությունդ թույլ չի տալիս վիճել։

Ի վերջո լռում ես, երբ ինքնահաստատման կարիք չունես։

Լռությունը խոհեմության նշան է։ Միշտ: (Անհայտ հեղինակ)»,- նշել է Արարատ քահանա Պողոսյանը։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը Ադրբեջանցիները ցնծության մեջ են, սրտիկում են Փաշինյանի շնորհավորանքը Մենչի դուստրն ամուսնացել է Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին Թիկնապահներով շրջապատված Փաշինյանը կնոջ ու որդու հետ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկ ունի Տեղի համայնքապետարանը հրապարակել է սյունեցի տղաների լուսանկարը Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am