Ձեր ոչ մի ասածը չկարողացաք ապացուցել․․․ Մի տող էլ ավելացրու ու դիմիր դատարան․ Արմինե Օհանյանի պատասխանը վարչապետին

Այսօր «Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դատի տալ լրատվականին։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։
Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։
Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին» 

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ պատասխանել է վարչապետին՝ գրելով․ «Այսինքն, դու հարցադրումներ անելու իրավունք ունես, կաթողիկոսին ամեն օր կարող ես հարցնել` ասա` կուսակրո՞ն ես, թե չէ...իսկ «Հրապարակի» հոդվածագիրը նման իրավունք չունի...դու եւ կինդ կարող եք տարիներ շարունակ չապացուցված մեղադրանքներ հրապարակել տարբեր անձանց, այդ թվում մի երկու օր առաջ` Բորիս Մուրազիի մասին... կարող եք հայտարարել, որ սրբազանները մանկապիղծ են, 12 հազար դասալիք կա երկրում, նախկինները երեխաներ են վաճառել, Արցախում օտար գործակալներ են գործել...ձեր ոչ մի ասածը չկարողանաք ապացուցել, իսկ մի Նորայր Մարտիրոսյան իրավունք չունի իր լսածը հրապարակել եւ հռետորական հարցադրումներ անել... Մի տող էլ ավելացրու ստատուսիդ` ինչի` Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի...ու դիմիր դատարան» 

դիտվել է 3707 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am