«Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», «դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, չնայած իրեն ուղղված բազմաթիվ քննադատություններին և դրանց իր հայհոյախառն պատասխաններին։
Հունիսի 4-ին էլ նա մի գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանին և Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանին՝ այդ օրվա «հիասքանչ բանախոսությունների համար»։ «Դե իսկ վարչապետի բանախոսության մասին էլ չխոսեմ։ Դա պետք է լսել»,- գրել է նա։
Ուսումնասիրելով Աննա Հակոբյանի գրառման մեկնաբանությունները՝ նկատեցինք՝ քաղաքացիները դժգոհում են, որ վերջինս ջնջում է բացասական մեկնաբանությունները, թողնում միայն դրականները։
«Էլ ու՞մ բացասական գրառումն է ջնջվում այս էջից այսպես»,- գրել է Նառա Եսայան անուն-ազգանունով օգտատերը և իր ասածը հավաստող լուսանկար հրապարակել։
Տիգրան Հակոբյան անուն-ազգանունով օգտատերն էլ արձագանքել է մեկնբանությանը՝ հաստատելով, որ Աննա Հակոբյանը իրենց մեկնաբանություններն էլ է ջնջել․
«Nara Yesayan իմը հենց նոր ջնջեց»,
«Тигран Акопян նշանից հետո ջնջում է տիկին աննան»։
Այնուհետև Նառա Եսայանը հավելել է՝ Աննա Հակոբյանից հետաքրքրվում էր՝ արդյոք «կրթվածներին դիպլո՞մ են տալիս, թե՞ գժի թուղթ», սակայն նրա մեկնաբանությունն անմիջապես հեռացվել է։
oragir.news