Բանակցությունների ուժը գալիս է բառի ուժից. Իրանի դեսպան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կազմակերպվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի քննարկումը, որը ոչ միայն ակադեմիական նախաձեռնություն էր, այլ նաև մշակութային առաքելություն՝ միտված հայ-իրանական հարաբերությունների խորացմանը։ Մեկ ամիս առաջ հայերեն թարգմանված այս աշխատությունը ներկայացնում է ժամանակակից դիվանագիտության նրբերանգները՝ իսլամական, արևելյան և համաշխարհային մտածողության համադրությամբ։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ գիրքը անդրադառնում է ոչ միայն Իրանի արտաքին քաղաքականությանը, այլև արևելյան դիվանագիտության առանձնահատկություններին, դրա գործիքակազմին, մշակութային շերտերին ու խորքային մտածողությանը։
Նա նաև ընդգծեց, որ գրքում ուշագրավ է արևելյան և արևմտյան դիվանագիտական մոտեցումների համադրումը։ Ըստ դեկանի՝ «Բանակցության ուժը» գիրքը արձագանքում է ժամանակակից դիվանագիտական խնդիրներին, բայց արևելյան խոհունությամբ և համբերությամբ։

 Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն էլ նշեց, որ «Բանակցության ուժը» գիրքը ներառում է թե՛ տեսական և թե՛ գործնական գիտելիք. «Այն գրված է արտգործնախարարի տասնամյակների փորձառության հիման վրա՝ ներկայացնելով ոչ միայն բանակցային գործընթացների մեխանիկան, այլև դրանց խորքային քաղաքական ավանդույթը, որը գալիս է հազարամյակների խորքից»։

Վ․ Ոսկանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ գրքում առկա են բազմաթիվ հղումներ Իրանի դասական գրողներին և սուրբ տեքստերին, մասնավորապես՝ Ղուրանին, ինչը վկայում է դիվանագիտական մտածողության վրա իսլամական և ազգային արժեհամակարգի ազդեցության մասին։

«Մենք մեզ համարում ենք յուրահատուկ կամուրջ մի կողմից՝ արևմտյան, դասական, արևելագիտական ավանդույթների, մյուս կողմից՝ ժամանակակից իրանագիտության և տարածաշրջանային փորձի միջև։ Այս գիրքը հենց այդ երկխոսության կենդանի արտահայտությունն է»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ղեկավարությանը հյուրընկալելու համար՝ ընդգծելով, որ նման գիտական միջավայրում գրքի ներկայացումը խորացնում է երկխոսության մշակույթը։

Ներկայացնելով գիրքը՝ դեսպանը նշեց․ «Բանակցությունների ուժը գալիս է բառի ուժից։ Ասում են՝ քաղաքակրթությունը սկսվեց այն ժամանակ, երբ մարդիկ սովորեցին միմյանց վրա բառեր նետել՝ քարերի փոխարեն։ Քարերից կարելի է փախչել, բայց բառերից՝ ոչ։ Խոսքը կարող է սպանել և վերակենդանացնել։ Պատմության ընթացքում խոսքերը ավելի շատ են սպանել, քան փամփուշտները»։

Դեսպանը ներկայացրեց գիրքը՝ շեշտելով իրանական բանակցությունների յուրահատուկ մոդելը, որն ընդգրկված է գրքի վերջին գլխում։ Այս մոդելը դեսպանը համեմատեց շուկայական սակարկությունների հետ, որտեղ ամենակարևորը համբերությունն է․ «Այս բանակցություններում, ով շուտ հոգնում է, նա էլ պարտվում է»։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը Ադրբեջանցիները ցնծության մեջ են, սրտիկում են Փաշինյանի շնորհավորանքը Մենչի դուստրն ամուսնացել է Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին Թիկնապահներով շրջապատված Փաշինյանը կնոջ ու որդու հետ Սյունիքը երկրորդ Արցախ չպետք է դառնա. Մետաքսե Հակոբյան Վեհափառ Հայրապետի հայտարարությունը ամեն մի հայ հոգևորականի վճռահատ խոսքն ու պատգամն է Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը ՌԴ օդանավակայաններում կրկին սահմանափակումներ են մտցվել ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկ ունի Տեղի համայնքապետարանը հրապարակել է սյունեցի տղաների լուսանկարը Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am