Արա, հերիք ա քեզ սուտի հավատացյալի տեղ դնես, Սաղմոս կարդաս

Նիկոլ Փաշինյանը գիտի, որ երբ իր բերանն առնի Աստծո խոսքը, այն արժեզրկելու է։ Գիտե՞ք ինչու՝ որովհետև նրան չեն հավատում, որովհետև նրա բոլոր քայլերը Աստծո խոսքին դեմ են, բայց կտցին է առել այդ կանաչ շյուղը, որ մոլորեցնի մարդկանց։ Այսօր Հայաստանում արժեզրկել է ամեն ինչ։ Ե՛վ կրթությունը, և՛ գիտությունը, և՛ հայ ժողովրդի պատմությունն ու գոյությունը, և՛ Բանակը, և՛ Սահմանադրությունը, և՛ դատարանները, և՛ պետական կառույցները, և՛ նախագահի ու վարչապետի ինստիտուտները, և՛ հերոսներին, և՛ իրեն, և՛ բոլոր նրանց ովքեր իր շրջապատում են ու շրջապատից դուրս, և՛, և՛ և՛․․․Աշխարհիկ կյանքում ոչ մի բան անարատ չի թողել։ Անցել է մեր եկեղեցուն, որը հայ ժողովրդի գոյատևման հիմքն է։ Հենց դրա համար առավոտ շուտ բերանին առնում Աստծո խոսքը ու պղտորում մարդկանց հոգին։
Էլի առավոտ շուտ Սաղմոս է կարդում․
Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները
եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ:
5 Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ
եւ ուսուցանի՛ր ինձ,
քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ,
ու ես հանապազ քեզ եմ սպասում:
Սաղմոս 24․4-5
Մարդիկ չեն հավատում։ Նրա՛ն չեն հավատում, ինքը դա գիտի, բայց հանձինս իրեն փորձում է Աստծո խոսքը արժեզրկել, փոքրացնել, խաղալ մարդկանց հոգու, նվիրական զգացումների հետ․․․ Ֆեյքերով ու իր խմբակով ցույց տալ, որ իր տեղադրած Սաղմոսին ,,Ամեն,, են ասում, այնինչ խուլ դժգոհությունը եռում է․ «Արա հերիքա քեզ սուտի հավատացյալի տեղ դնես, գնա քո աղանդի (կյանքի խոսք) ղեկավարի՝ Արթուր Սիմոնյանի ոտերը պագնի, ՍԱՏԱՆԻՍՏ», «Կրկին խաբում ես ժողովրդին, այս անգամ Սաղմոսներով, Տերը էլ քեզ չի օգնի»։
Մարդկայնորեն «սաղմոսաերգչին» չես կարող ասել ՝ Աստծո խոսքը քո բերանում մի էժանացրու, կեր մի դարձրու, մի ծամիր։ Այն շատ թանկ է, այդպես մի տրորիր։ Չես կարող ասել, որովհետև նա հենց դրա համար է անում։ Ու օգտատերը հուսահատ գրում է․ «Այդ Սաղմոսները ասա թուրքի հետ հանդիպման ժամանակ,, մեր հարցերը թողած՝ արշավ ես սկսել հոգևորակաների դեմ»։ Այո, գոնե մի անգամ հիշեցրու հակառակորդին, որ մենք ամենահին ազգն ենք ու մեր միաբանությամբ պահելու ենք մեր երկիրը, հողը, պետությունը։
Հասմիկ Բաբաջանյան