Պատմությունը խստորեն կդատի նրան. Վարդան Օսկանյան

Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին։ Նրանք այդ ամենը չեն հիշում, որևէ որոշում չեն կայացրել, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Բայց այսօր հենց իրենք են վճարում դրա գինը։

Ի՞նչ էր նրանց մեղքը։ Որ Արցախում հայ ծնվեցի՞ն։ Որ վստահեցին մի ազգի և մի պետության, որն երբևէ համախմբվել էր այն գաղափարի շուրջ, թե Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և ի վերջո պետք է դառնա Հայաստանի անբաժան մաս։

1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ժառանգել են պետության իրավական և բարոյական պատասխանատվությունը։ Կառավարությունները կարող են փոխվել, ղեկավարները՝ գալ ու գնալ, բայց պետությունը մնում է, և նրա հետ՝ նաև իր պարտավորությունները։ Պետականության շարունակականությունը պարտադրում է հավատարիմ մնալ այն հանձնառություններին, արժեքներին և նպատակներին, որոնք ձևավորում են ազգի ինքնությունը և պատմական ուղին։

Բարոյապես անթույլատրելի և քաղաքական առումով սնանկ պնդում է այն, ինչ այսօր ասում են ոմանք, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ պարտավորություն չունի Արցախի նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ ներկայիս ղեկավարները ցանկանում են մոռացության տալ անցյալը։ Չի կարելի հրաժարվել մի գործից, որը հենց պետությունն է առաջ տարել։

Այսօրվա լքումը առավել դատապարտելի և անընդունելի է, որովհետև կան Նիկոլ Փաշինյանի անձնական հայտարարություններն ու դիրքորոշումները։ Իշխանության գալու առաջին տարիներին և 44-օրյա պատերազմից հետո նա ամենաանզիջող գործիչներից էր Արցախի հարցում։ Նրա խոսքը բացարձակ էր, նույնիսկ ծայրահեղական։ Նա կանգնեց Ստեփանակերտի հողին ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նա գրեթե փակեց բանակցությունների բոլոր դռները և սրեց սպասումները ոչ միայն արցախահայության, այլև սեփական ընտրազանգվածի շրջանում՝ որ Հայաստանը երբեք չի նահանջի։ Բայց հենց իր ղեկավարության օրոք տեղի ունեցավ անհավատալին՝ Արցախի ամբողջական փլուզումը և հայության վերջին ժամանակների ամենամեծ տեղահանումը։

Սա ողբերգական անխուսափելիություն չէր։ Սա հրաժարում էր ոչ միայն Հայաստանի պատմական դերակատարումից, այլ նաև իր իսկ քաղաքացիների և հայրենակիցների նկատմամբ անվտանգության պատասխանատվությունից։

Հայաստանում կարող են լինել տարբեր վարչակազմեր, սակայն որևէ կառավարություն իրավունք չունի հրաժարվել մի գործից, որը եղել է պետության ինքնության և բարոյական լեգիտիմության առանցքը։

Արցախի քառասնամյա փախստականների պատմությունը միայն անձնական ողբերգություն չէ. դա Հայաստանի այսօրվա իշխանությունների մեղադրական ակտն է՝ իշխանության, որն կորցրել է իր ուղին, խիղճն ու միտքը։ Եվ դա, ամենից առաջ, մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և բարոյական ձախողումն է։

Մարդու, որն ուներ բոլոր հնարավորությունները, լիազորությունները և նախազգուշացումները, սակայն ընտրեց մերժման, լռության ու պարտության ուղին։

Պատմությունը խստորեն կդատի նրան։ Բայց մեր դատաստանը չպետք է սպասի ժամանակի վճռին։ Այն արդեն սկսվել է և պետք է շարունակվի առավել վճռականությամբ՝ հասարակական քննարկումներում, մեր հավաքական հիշողության մեջ և մեր ամուր համոզմամբ, որ հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը և որի շարունակվող իշխանությունը հանդիսանում է այսօրվա ազգային ողբերգության պատասխանատուն ու կրողը։

Վարդան Օսկանյան

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա... Ալիևն ականջները կպոկի ՀՀ երկու անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում» Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. ինչ է կատարվել Եւս 3 ընկերության արտադրած պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին Կարևոր․ Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում. Արտյոմ Տոնոյան «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան Փաշինյանը շտապել է հաճոյանալ Ադրբեջանին՝ շնորհավորել է Ալիևին Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կրկին հարցաքննվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am