«Մեզ համար անակնկալ էր. Գիտեինք՝ ԿԳՄՍՆ կազմում ինքնուրույն կառույց ենք լինելու, այլ ոչ թե Պատմության թանգարանի մասնաճյուղ». «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն

Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց­ման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ: Իսկ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամ­րաց­վի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը դեռևս չի կարող որևէ հարցի հստակ պատասխանել, քանի որ շատ տեղեկացված չէ, թե ինչ է լինելու ու ինչպես է լինելու։

«Հասկանալի է, Կառավարության որոշումը կա, բայց այդ գործընթացից այդքան տեղյակ չեմ։ Ճիշտն ասած՝ ամենասկզբից այնպես պետք է լիներ, որ մենք պետք է առանձին ու ինքնուրույն կառույց լինեինք, բայց ոչ Պաշտպանության նախարարության, այլ ԿԳՄՍ նախարարության կազմում։ Հիմա վերջին պահին փոխել են ու մեզ մասնաճյուղի կարգավիճակ են տալիս՝ Հայաստանի պատմության թանգարանի կազմում։ Սա կոնկրետ մեզ համար անակնկալ էր, այս մասին չգիտեի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վալերի Հակոբյանը։

Տնօրենի կարծիքով՝ լավ կլիներ, եթե թանգարանը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ լիներ՝ որպես առանձին միավոր։

«Մեր թանգարանն այս պահին բոլորի համար անվճար է, այդ դեպքում կկարողանայինք ֆինանսներ ունենալ ու հոգ տանել մեր ֆոնդերի մասին, ցուցադրություններն ավելի լավ կազմակերպել, քանի որ բավականին մեծ նյութեր ունենք Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան պատերազմի, Առաջին Հանրապետության վերաբերյալ։

Իսկ վատն այն է, որ եթե մենք ռազմական պատմության թանգարան ենք, բնականաբար, ուսումնասիրության օբյեկտը նաև զինված ուժերն է, և մենք դուրս կմնանք այս ուսումնասիրություններից։ Կրկնում եմ՝ եթե առանձին միավորում լիներ, ապա լավ կլիներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ միավորման արդյունքում ի՞նչ են անելու աշխատակիցները և անձամբ տնօրենը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ գործառույթների առումով նույնպես ոչինչ ասել չի կարող, տեղյակ չէ։

«ՀՀ-ում մեր թանգարանը ռազմական բնույթի միակ թանգարանն է։ Ինչպես հասկացա, դեռ հանրային քննարկում կարող է լինել, աշխատողները հիմա էլ են անորոշության մեջ, երևի 1-2 ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ թանգարանում ներկայացված են պատմության 2 դրվագներ՝ հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմը։

«Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին, ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է։ Այն նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, բարձրությունը 51 մետր է։ 1970 թվականին բացվել է «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» թանգարանը, որը 1995 թվականին անվանափոխվեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Այս թանգարանում Բացվել են Արցախին և ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահներ։

168.am

 

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա... Ալիևն ականջները կպոկի ՀՀ երկու անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում» Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. ինչ է կատարվել Եւս 3 ընկերության արտադրած պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին Կարևոր․ Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում. Արտյոմ Տոնոյան «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան Փաշինյանը շտապել է հաճոյանալ Ադրբեջանին՝ շնորհավորել է Ալիևին Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am