Պուտինը Թրամփի հետ զրույցում ասել է, որ կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը։ Սա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, իսկապես», – պատասխանել է նա, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նման հայտարարություն իրականում արվել է։
Պեսկովը նշել է, որ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ ռուսական զինվորականները դա նպատակահարմար համարեն։