Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո․ «Ազատություն»

Վրաստանի արտգործնախարարությունը հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավին թույլտվություն տալ իրականացնելու չարտերային չվերթ դեպի Կոսովո։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է՝ «նախատեսված ուղղություններով (Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա և Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա) չարտերային թռիչք իրականացնելու կապակցությամբ դիվանագիտական թույլտվությունը Վրաստանի ԱԳՆ կողմից բացակայում է»։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 6-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի, իսկ 9-ին՝ Մոնտենեգրոյի հետ։ Նախատեսվում է, որ հավաքականը չարտերային թռիչքով կմեկնի նախ Պրիշտինա, այնտեղից՝ Պոդգորիցա, ապա կվերադառնա Երևան։ Քանի որ Վրաստանը հրաժարվել է համապատասխան թույլտվություն տալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել վերանայել չարտերային չվերթի ծախսերը. եթե նախկինում հավաքականի տեղափոխումն իրականացնող «Սքայ ընդ մոր» ընկերությունն այդ ծառայությունը պետք է մատուցեր 82.7 մլն դրամով, պայմանագրային փոփոխություններից հետո գումարը կազմել է 91 մլն դրամ։

Հայաստանի հավաքականի փոխադրումները «Սքայ ընդ մոր» -ն իրականացնելու է եվրոպական՝ լիտվական KlasJet ընկերության Boeing 737 և բրազիլական Embraer 190 տեսակի օդանավերով, դրանք սպասարկելու են 55 ուղևորների։ «Սքայ ընդ մոր»-ը հիմնադրվել է 2021-ի հոկտեմբերին, այժմ ընկերության բաժնետերը Մալաթիա-Սեբաստիայում գրանցված Էդգար Մովսիսյանն է, սակայն 2022-2024 թվականներին ընկերության մեծամասնական բաժնետեր է եղել Գևորգ Խաչատրյանը, որն այժմ «Սքայ ընդ մոր»-ի փոխտնօրենն է։ Նա նախկինում եղել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն։

«Սքայ ընդ մոր»-ի կայքից տեղեկանում ենք, որ այն նորաստեղծ տուրօպերատոր է Հայաստանում, որի թիմը գրեթե 10 տարվա փորձ ունի ավիացիոն ոլորտում և ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ու ավիացիայի ոլորտում, կազմակերպում չարտերային թռիչքներ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, անդրադառնալով թեմային, «Ազատությանը» պատասխանել է, թե «Վրաստանի արտգործնախարարությունը երբեք չի մերժել հայկական կողմին Վրաստանի օդային տարածքով չարտերային թռիչք իրականացնելու հարցում»։ ՀՖՖ ուղարկված երկրորդ հարցման մեջ մեջբերել էինք իրենց իսկ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ Վրաստանի արտգործնախարարության կողմից համապատասխան թույլտվություն չկա, նաև խնդրել էինք բացատրել՝ ինչո՞ւ է ՀՖՖ-ն փոխել ավիափոխադրման արժեքը։ Ֆեդերացիան այդ՝ երկրորդ հարցմանն այդպես էլ չի արձագանքել։

«Սքայ ընդ մոր» ընկերությունը, արձագանքելով «Ազատության» հարցերին, տեղեկացրել է, որ վրացական գրանցումով օդանավը չի կարողացել ստանալ Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական թույլտվությունը դեպի Կոսովո թռիչքի համար։ «Չվերթները իրականացվելու են եվրոպական գրանցումով օդանավով, ինչը ազդել է գնի փոփոխության վրա»,- տեղեկացրել են ընկերությունից։

Վրաստանը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, չկան դիվանագիտական հարաբերություններ, և ենթադրաբար սա է թռիչքի թուլտվության մերժման հիմքը։

Վրաստանի արտգործնախարարությունից «Ազատության» հարցերին չեն պատասխանել։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա... Ալիևն ականջները կպոկի ՀՀ երկու անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում» Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. ինչ է կատարվել Եւս 3 ընկերության արտադրած պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին Կարևոր․ Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում. Արտյոմ Տոնոյան «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան Փաշինյանը շտապել է հաճոյանալ Ադրբեջանին՝ շնորհավորել է Ալիևին Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am