Ֆրանսիայում հայտնել են՝ Մակրոնը ձախողվել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու գաղափարն անիրատեսական է մի քանի պատճառներով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Ժակ Հոգարդը, գրում է Le Figaro-ն։
«Մակրոնը նախատեսում էր դա անել բրիտանական բանակի, և, հնարավոր է, գերմանացիների, լեհերի հետ համագործակցությամբ։ Բայց այսօր մենք հստակ տեսնում ենք, որ նրա ծրագիրը ձախողվել է», - նշել Է գործակալության զրուցակիցը։ «Առաջին պատճառը ԱՄՆ-ի կողմից այդ գաղափարից հրաժարվելն է, քանզի վերջինս այն համարում է անարդյունավետ», - կարծում է Հոգարդը:
Երկրորդ պատճառը փորձագետը համարել է ֆրանսիական բանակի անբավարար հնարավորությունները։ «Նույնիսկ Մակրոնի չափազանց մեծ ցանկության դեպքում, ֆիզիկապես դա անհնար է», - հավելել Է Հոգարդը: Գործակալության զրուցակիցը կարծիք է հայտնել՝ այդ ամենը հռետորական նպատակներով բանավոր ժեստեր են։