Զրպարտությունից եւ սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ

ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ,արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որմիասին անցած ճանապարհը, կառուցողականհամագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։ Սրանից ելնելով՝ անհրաժեշտ ենք համարում արձագանքել ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության վերջին հայտարարությանը, որում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության(ԶՊՄԿ) հայցն ընդդեմ նախկին աշխատողների համարվել է «անընդունելի» և որակվել որպես ռազմավարական հայց ընդդեմ հանրային մասնակցության։ Մի քանի այլ դրվագներով և հայտարարություններով այդ քաղ հասարակությաններկայացուցիչները հանքարդյունահանող ընկերությունների դատական հայցերը՝զրպարտության մեղադրանքով, որակել են որպես քաղաքացիական հասարակության ճնշման փորձեր։

Փաստերը հետևյալն են․ ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս տարեսկզբին իր աշխատանքների ավելի քան 10-օրյա դադարը ապօրինի է՝ մի քանի նախկին աշխատողների մեղադրելով սաբոտաժի և ինքնիրավչության մեջ։ Այդ մեղադրանքը հասցեագրելու մեզ հայտնի քաղաքակիրթ միակ ձևը դատական քննությունն է։ Դատական քննությունը կպարզի հիմնավոր, թե անհիմն է մեղադրանքը, և եթե մեղադրանքը հաստատվի ՀՀ շահերից է բխում, որ երկրի տնտեսությանը զգալի վնաս հասցրած գործողությունների գնահատականը տրվի իրավական դաշտում։ Նույն տրամաբանությամբ կարևոր ենք համարում հակադարձել հանքարդյունաբերական ընկերությունների կողմից տարբեր ակտիվիստական կազմակերպությունների և անհատների դեմ զրպարտության մեղադրանքով հայցերը որպես ճնշում ներկայացնելու փորձերին։ Տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների հասցեին հնչել են զրպարտչական, կեղծ, հակագիտական հայտարարություններ։ Հանքարդյունաբերական ընկերությունների արձագանքին չարժանացած այս հայտարարությունները հետագայում օգտագործել և օգտագործում է Ադրբեջանը՝ Հայաստանի դեմ։ Սա վկայում է այն մասին, որ ցանկացած նման հայտարարությանը իրավական դաշտում հակադարձելը ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների իրավունքն է, այլև բխում է երկրի շահից։ Եթե մեղադրանքն անհիմն է, ապա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ոչինչ չի խանգարում իրենց հայտարարություններն ապացուցող փաստեր ներկայացնել դատարանում։ Դատական կարգով վեճերի լուծումը իրավական պետության հիմնաքարային բաղադրիչ է։ Դատական հայցը չի կարող համարվել ճնշում։ Այն սեփական իրավունքները քաղաքակիրթ ճանապարհով պաշտպանելու բոլորի սահմանադրական իրավունքն է և մեզ հայտնի միակ իրավական ճանապարհը։ Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զրպարտությունից պաշտպանվելու այլ ճանապարհներ գիտեն, պատրաստ ենք լսել նրանց առաջարկները։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա... Ալիևն ականջները կպոկի ՀՀ երկու անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում» Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. ինչ է կատարվել Եւս 3 ընկերության արտադրած պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին Կարևոր․ Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում. Արտյոմ Տոնոյան «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան Փաշինյանը շտապել է հաճոյանալ Ադրբեջանին՝ շնորհավորել է Ալիևին Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am