Որտե՞ղ է հիմա «ՀՀԿ-ական նախկին թալանչին»՝ արդեն որպես ՔՊ-ական զբաղեցնում է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ավետեց, որ պետությանն է վերադարձվել 1,93 հա հողամաս Կողես բնակավայրում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Պարզվում է, որ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանը այդ հողը դրել է աճուրդի և ինքն էլ ձեռք է բերել աճուրդից։
Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։
Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։
Նույն տեղում, բայց արդեն որպես ՔՊ-ական 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը։
Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ»։