Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը 2024 թվականին գերազանցել է 15,5%-ը. Միշուստին

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բաժինը Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալում 2024 թվականին աճել է՝ գերազանցելով 15,5%-ը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:
«Մեր պետությունների համար Համագործակցության շուկան մնում է ոչ միայն կարևոր, այն առանցքային է արտաքին առևտրային շրջանառության բնագավառում», – նշել է նա:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով հունիսի 4-5-ը Տաջիկստանում է Հայաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։