Ո՞ւմ ՓԲԸ-ից են բնակարանի գնման իրավունք ստացել, և ինչո՞ւ է բացակայում Աշոտ Փաշինյանի հայտարարագիրը․ Նիկոլ և Մարիամ Փաշինյանների ու Աննա Հակոբյանի հայտարարագրերի մանրամասները

Օրերս հանրայնացվեցին Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։ Այդ հայտարարագրերից մի քանի ուշագրավ դրվագներ ենք առանձնացրել։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին 80 միլիոն 235.230.03 դրամ եկամուտ է ունեցել, այդ թվում՝ 17 մլն դրամ աշխատավարձը և 6 մլն դրամ նվիրատվությունն Աննա Հակոբյանից։

Նա նաև նշել է՝ 49 միլիոն 350.000 դրամ է ուղղել «Իջևանատուն» ՓԲԸ-ին (բնակարանի գնման իրավունքի համար․ այս ընկերությունը բնակելի համալիր է կառուցում Արաբկիրում):

Նա հայտարարագրել է նաև 3 միլիոն 426.000 դրամ բանկային ավանդ, որը տարվա ընթացքում նվազել է՝ տարեվերջին կազմելով 726.900 դրամ, նվազել են նաև Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվների մնացորդները (տարեվերջին կազմելով 5,383.7 դրամ, 27,701.827 դրամ, 1.27 դոլար և 444,009.9 դրամ) ու կանխիկ միջոցները՝ (տարեվերջին 500 դոլար և 700.000 դրամ): Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48,540,227.88 դրամ։

Նիկոլ Փաշինյանն իր ու ընտանիքի անդամների հանգստի համար ծախսել է 5,212,643 դրամ։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսինը՝ բաժնային, որը ժառանգություն է ստացել դեռևս 2006 թվականին: Շենգավիթի բնակարանը Հակոբյանն օտարել է 45 մլն 500.000 դրամով․ օտարման եղանակը վաճառքն է եղել։

Նա նաև հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENAULT և 2004 թվականի արտադրության VAZ: Բոլոր տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել գնման միջոցով 2009 և 2010 թվականներին։ Հայտարարատուն նշել է նաև 2009-ին ձեռք բերված 25.000 դրամ արժեքով բաժնեմասի և 40.000 դոլար և 10 մլն դրամի չափով ավանդների մասին։

Աննա Հակոբյանի ընդհանուր եկամուտը հայտարարատու տարում կազմել է 105 մլն 876.371 դրամ, որից 45 մլն 500.000 դրամը գույքի օտարումից ստացած եկամուտն է, 13 մլն 259.798 և 2 մլն 500.000 դրամը՝ «Իմ քայլը» հիմնադրամից և «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ընկերությունից ստացած աշխատավարձը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կինը ևս հայտարարագրում տեղեկացրել է 2024 թվականի ընթացքում «Իջևանատուն» ՓԲԸ-ին և «Ար ընդ Ար» ՍՊԸ-ին տրված 49 միլիոն 350.000 դրամ ընդհանուր ծավալով փոխառութայն մասին։

«Իջևանատուն» ՓԲԸ-ն, որի մասին նշել է Փաշինյան-Հակոբյան դուետը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցված է Իջևանում և պատկանում է Ուկրաինայում բնակվող գործարար, Չերկասում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Թելմանի Ղազարյանին։ Նիկոլ Փաշինյանն ու Անդրանիկ Ղազարյանը Իջևանի նախկին հարևաններ են, նրանց եղբորորդիները՝ Սիփան Փաշինյանն ու Նարեկ Ղազարյանը, համատեղ բիզնես ունեն Ուկրաինայում։

 

Մարիամ Փաշինյանի՝ հաշվետու տարվա 1 միլիոն 244,023 դրամ եկամուտը գոյացել է Ամերիաբանկ ՓԲԸ-ից ստացած 294,023 դրամ փոխառությունից (վարկ) և «Սթեփ քընսալթինգ»-ից 950,000 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից։

Ընտանիքի մյուս չափահաս անդամը՝ Աշոտ Փաշինյանը, չի ներկայացրել հայտարարագիր․ նա նշված չէ պաշտոնյայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների թվում։ Աշոտ Փաշինյանն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրայնացրած տվյալների, 2023 թվականից հետո չի ներկայացրել հայտարարագրեր։

դիտվել է 1072 անգամ
Լրահոս
Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am