Նիկոլ Անհողը տարրական աղանդավոր է, նրա հոգու տունը պետք է ման գալ այլ տեղերում, բայց ոչ ՀԱԵ-ում․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ՄԱԿի-ի ամբիոնից աղանդավորական տեքստ էր ցիտում (լուսանկար)

Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական ստոր և լկտի արշավը սկսելուց հետո, Նիկոլ Անհողը որոշել է իր աղանդավոր լինելու վերաբերյալ խոսկացությունները հերքելու և ՀԱԵ-ի գործերին իր միջամտությունը պատճառաբանելու համար ներկայանալ որպես “ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ”…

Բազմիցս եմ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկարներ, թե ինչպես վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Անհողն իր ֆեյսբուքյան էջի հետևողներին կոչ էր անում կարդալ Կյանքի խոսք աղանդի քարոզիչ ոմն Վահե Պետրոսյանի քարոզները… Հետաքրքիր է, քանի՞ ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդներ գիտեք, ովքեր քարոզում են Կյանքի խոսք աղանդը… Ես չգիտեմ ու ընդհանրապես, նման բան հնարավոր էլ չէ…

Հիշեցնեմ նաև Կյանքի խոսք աղանդի ակտիվիստների հետ բազում լուասնկարներ և տեսանյութեր ունեն նաև Նիկոլ Անհողի դուստրերը՝ Շուշանը և Արփին…

Այսօր հիշեցի, որ նախորդ տարի Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյայի գագաթաժողովին կապիտուլյանտը ելույթ ունենալով ՄԱԿԻ-ի ամբիոնից կրկին “ապացուցեց”, որ ԱՂԱՆԴԱՎՈՐ է…

Այսպես՝ Նիկոլը Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը մեջբերեց… Բայց խնդիրը նրանում է, որ մեջբերված խոսքը ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ էր՝ «Սկզբում է Բանը, եւ Բանը Աստծու մօտ, եւ Բանը Աստուած էր», այլ «Եհովայի վկա» և նմանատիպ աղանդների կողմից գործածվող տարբերակով՝ «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր»…

Հիմա հարց՝ իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ինչու՞ էր արհամարհում ՀԱԵ-ի կողմից կիրառվոր ձևը և մեջբերել էր “Եհովայի վկա” և այլ աղանդների կողմից կիրառվող ձևը…

Ի դեպ աղանդավորներին հատուկ բնորոշ ոճով Նիկոլը նաև խմբագրում է Աստվածաշունչը, որը ՀԱԵ-ում ընդունված չէ…

Օրինակ՝ 2019 թ-ի նոյեմբերի 17-ին Նիկոլ Անհողը իր ֆեյսբուքյան էջում «Տասը մնասի առակ»-ն էր մեջբերել, բայց խմբագրել էր Ղուկասի Ավետարանը և հանել էր 14-րդ կետը… Իսկ Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 14-րդ կետում ասվում է.”Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի” “: (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14)…

Այսքան ապացույցները, ենթադրաբար, բավ են, որ հասարակ մարդը հասկանա՝ Նիկոլ Անհողը տարրական աղանդավոր է, նրա հոգու տունը պետք է ման գալ այլ տեղերում, բայց ոչ ՀԱԵ-ում ու ում իրական նպատակն է քանդել և պղծել ՀԱԵ-ն…»։

դիտվել է 812 անգամ
Լրահոս
Շտապ․ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան․ ինչ վիճակում են նրանք Ովքեր են մոլորված տղաները, որ անցել են Ադրբեջանի սահմանը Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքից Կասիա Աբգարեան․ «17-ամյա երեխաները առևանգվել են»․ Aravot.am Ինչպես է Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոցի անում Արին Բերդի փողոցի ասֆալտապատումը Փաշազադեի ու Փաշինյանի վերաբերմունքն ու բառամթերքը ՀՀ-ի ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նույնն են Սրբուհի Գալյանը ստում է. Հովհաննես Իշխանյան ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել, բայց վիրավորի մասին լռում են ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա Զինծառայող է մահացել Ինչ է կատարվում «Գրանդ Քենդիում». Պաղպաղակի 9 ապրանքատեսակում շեղումներ են հայտնաբերվել, մանրէներ Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ Թողնես` տուզիկի պես հարձակվի կաթողիկոսի վրա... Ալիևն ականջները կպոկի ՀՀ երկու անչափահաս քաղաքացի է կորել, վարչապետը Կաթողիկոսի թեմաներով է «տապակվում» Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. ինչ է կատարվել Եւս 3 ընկերության արտադրած պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել Մանրամասներ սյունեցի անչափահասների՝ Ադրբեջանում հայտնվելու մասին Կարևոր․ Ի՞նչ էին ստորագրել տալիս այսօր հոխորատացող Փաշազադեին 1993թ. փետրվարի 8-ին Մոնթրեոյում. Արտյոմ Տոնոյան «Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ-ն չի եղել հարձակվող կողմը». Բաքուն Լևոն Մնացականյանից փորձել է «ցուցմունքներ» կորզել՝ ընդդեմ ՀՀ զինված ուժերի Փաշինյանի հայտարարությունները խախտում են պետության ու եկեղեցու միջև սահմանը․ Արարատ քահանա Պողոսյան Փաշինյանը շտապել է հաճոյանալ Ադրբեջանին՝ շնորհավորել է Ալիևին Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց փոխզիջման, իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով. ստացվեց փակուղի. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am