ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը սահմանային իրավիճակը գնահատում է հարաբերական կայուն։
Այս մասին նա հայատարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,-ասաց Ասրյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իրենք չեն եղել կրակողները, ԳՇ պետը նկատեց. «Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները։ Առաջինը կրակող կողմն ավելի լավ կիմա իր նպատակները։ Իսկ մեր գնահատականով նպատակները հետևյալն են՝ փորձում են մեր զինծառայողների,սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։
Դիտարկմանը՝ ի՞նքն էլ է վարչապետի պես կարծում, որ պատերազմ չի լինելու, այլ լինելու է խաղաղություն, Ասրյանը նշեց.«Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, և այն ինչ նա հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը