Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ՝ նախորդ տարվա 3 մլն 250 հազար դրամի փոխարեն. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկայացրել է 2024 թվականի հայտարարագիրը։

Նախորդ տարեսկզբին հայտարարագրած երկու բնակարաններից մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվողը, Հակոբյանը օտարել է 45 մլն 500 հազար դրամով։ Պարզվում է՝ նա եղել է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը և ձեռք է բերել այն 2005 թվականին։ Ընդհանրապես, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ ամուսիններն ունեն բաժնեմասի իրավունք։

Ինչևէ, ըստ հայտարարագրի՝ երկրորդ բնակարանը, որը բաժնային սեփականություն է, Հակոբյանը ժառանգություն է ստացել 2006 թվականին։

Փաշինյանի կինը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ 2008 թվականի արտադրության Nissan, որը գնել է 2010-ին, ինչպես նաև 2006 թվականին ձեռք բերած Renault և 2004 թվականի արտադրության VAZ մեքենաները։

2024 թվականին Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, փոխառություն է տրամադրել «Իջևանատուն» ՓԲԸ-ին և «Ար ընդ Ար» ՍՊԸ-ին։ Փոխառության ընդհանուր գումարը կազմել է 49 մլն 350 հազար դրամ՝ տրամադրված առանց տոկոսադրույքի։

Տարեվերջին Հակոբյանը հայտարարագրել է երկու ավանդային հաշիվ, որոնք տարեսկզբին չկային։ Դրանցից մեկի ծավալը կազմել է 40 հազար դոլար, իսկ մյուսինը՝ 10 մլն դրամ։

Հատկանշական է, որ եթե տարեսկզբին ինչպես նրա բանկային հաշվին էր 0 դրամ, այնպես էլ կանխիկ գումար չէր հայտարարագրել, ապա տարեվերջին որպես դրամական միջոց հայտարարագրել է բանկային հաշվի մնացորդ՝ 3 մլն 622 հազար դրամ, կանխիկ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650 հազար դրամ։


2024 թվականին Հակոբյանի ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար դրամ, որից՝

44 մլն 415 հազար դրամը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացած վարկ,

45 մլն 500 հազար դրամը՝ գույքի օտարումից (գումարը փոխանցվել է Մարինա Ալբերտի Ռուդսից),

201 հազար 573 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից՝ որպես աշխատավարձ,

13 մլն 259 հազար 798 դրամը՝ «Իմ քայլը» հիմնադրամից,

2 մլն 500 հազար դրամը՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ընկերությունից։

Նույն տարվա պաշտոնեական հայտարարագրի համաձայն՝ Աննա Հակոբյանն ունեցել է նաև 44 մլն 415 հազար դրամի վարկային պարտավորություն, որը պահպանվել է տարվա ավարտին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ։

Համեմատության համար նշենք, որ 2023 թվականին Հակոբյանի եկամուտը կազմել է ընդամենը 3 մլն 250 հազար դրամ, ինչը եղել է «ԴԱՐԵՍԿԻԶԲ»-ից ստացած աշխատավարձը։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Արա, հերիք ա քեզ սուտի հավատացյալի տեղ դնես, Սաղմոս կարդաս Մոռացել էք երևի, որ փոխվարչապետ էիք, ոնց էիք ազատ շրջում Արցախով․ լարված զրույց ԱԺ–ում (video) Սա է ձեր բանակցածը՝ Սյունքում 2 ամիս է անդադար կրակում են․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների ու շրջանավարտների հետ Պատմությունը խստորեն կդատի նրան. Վարդան Օսկանյան «Մեզ համար անակնկալ էր. Գիտեինք՝ ԿԳՄՍՆ կազմում ինքնուրույն կառույց ենք լինելու, այլ ոչ թե Պատմության թանգարանի մասնաճյուղ». «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը». խոշոր ծրագրերը տապալված են, մարդկանց հավատը՝ անվերականգնելի. Արմեն Հովասափյան Աննա Նիկոլ զույգը բոլոր հանցանքները միասին է կատարում (video) Պուտինը Թրամփի հետ զրույցում ասել է, որ կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը․ Պեսկով Նիկո՛լ, ճշտի՛՝ քո «պի**ները օրը քանի անգամ են իրար դոմփում»․ Խաչիկ Մանուկյան (video) Ձերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո․ «Ազատություն» Ադրբեջանի հետ ունենք աննախադեպ փաստաթուղթ․ Միրզոյանը փակագծեր բացեց (video) Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարություններն՝ ուղղված կաթողիկոսին ու եկեղեցականներին (video) Ֆրանսիայում հայտնել են՝ Մակրոնը ձախողվել է Զրպարտությունից եւ սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ Արա՛, արձանների դեմ «ղզղնել էիր»․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Որտե՞ղ է հիմա «ՀՀԿ-ական նախկին թալանչին»՝ արդեն որպես ՔՊ-ական զբաղեցնում է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը. Առաքելյան #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, գլուխդ «սեռասավաններից հանի՛»․ Խաչիկ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Նիկո՛լ, ուշադիր լսի՝ 12 մլն դոլարով գնել եք հնդական զենք, որի կեսը փչացած է․ ՊՆ նախկին նախարար (video) Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am