«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
————————————
1․ ՀԱՍԵ–ի դեմ են Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն և Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը։
2․ Փաշազադեին ու Փաշինյանին դուր չեն եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի գնահատականներն ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության իրավունքների, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին։
3․ Փաշազադեն Հայաստանն ուզում է վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Փաշինյանի վարած քաղաքականության անունն «Իրական Հայաստան» է, բայց նա Փաշազադեի գծի վրա է։
Չմոռանանք, որ 2021–ին Փաշինյանը խոստանում էր պայքարել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց 2022–ի հոկտեմբերի 6–ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ նպաստելով արցախահայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Այնպես որ նրա «Իրական Հայաստանն» «Արևմտյան Ադրբեջանի» մասին է։
4․ Փաշազադեն անկեղծորեն ու հրապարակավ ցույց է տալիս իր հայատյացությունը։ Փաշինյանը դա անում է «խաղաղության» լոզունգների ներքո։
5․ Փաշինյանը Գարեգին Բ–ի դեմ հարձակվել է Փաշազադեի անուղղակի հրահանգով։ Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում ՀԱՍԵ–ն և այդ կառույցի իմիջը։ Նա պարզապես Ալիևին է հաճոյանում դրանով։ Հետևաբար՝ ոչ մի, այսպես կոչված, կոմպրոմատ, ոչ մի տեղեկատվություն չի կարող ազդեցություն թողնել։ Նիկոլի բերած ավերածությունները նրան դնում են աշխարհիկ և հոգևոր տիրույթներից դուրս՝ լուսանցքում, ավելի ճիշտ՝ քաղաքական աղբանոցում։ Իսկ աղբանոցային մարդը չի կարող մեզ կարծիք պարտադրել կամ խոսել բարեվարքությունից»։
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը