Կտրված ծաղիկները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող տնային ծաղկաբուծության համար:
2025 թ. ՀՀ-ից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը զգալիորեն աճել է՝ հասնելով 52 միլիոն հատի, ինչը 49,7%-ով ավելի է 2024-ի (34,7 մլն հատ) համեմատ։ Սակայն ծաղիկների ներկրման ծավալի ավելացման ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ։ Այս մասին ասվում է համապատասխան հաղորդագրությունում:
«Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային բաժինների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային տրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Բացի այդ, բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
Հաշվի առնելով կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգված փաստերը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը լուրջ մտահոգություն է հայտնում։ Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու համար նամակ է ուղարկվել Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությանը՝ խնդրելով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։
Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը