Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի բնակիչներն ապագա չեն տեսնում. Գառնիկ Դանիելյան

Գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Վահե Սարգսյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Բերձորի հանձնումից հետո այս գյուղերը հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմերից շրջափակման մեջ հայտնված գյուղերը պարբերաբար ենթարկվում են հրետակոծության։

2020-ի պատերազմից հետո Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի, խոտհարքների զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Կրճատվել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցից։ Անասնապահությամբ զբաղվող գյուղացիները մտահոգություն հայտնեցին, որ կաթի գնի շարունակական նվազման պայմաններում մթերվող կաթից 5 տոկոս հարկելու որոշման ընդունման մասին խոսակցություններ են շրջանառվում։ Եթե այս խոսակցությունները իրականություն դառնան, ըստ գյուղացիների՝ իրենցից շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։

Գյուղերի և, ընդհանրապես, Գորիսի միջհամայնքային ճանապարհների վիճակն անմխիթար է․ միայն վերջերս են ձեռնարկվել ճանապարհաշինական աշխատանքներ։Ահագնալի տեմպերի է հասել արտագաղթը, երիտասարդությունն այլևս իր ապագան չի տեսնում նշված բնակավայրերում։ Այս ցավալի իրողությունը պայմանավորված է գյուղերում աշխատանքի բացակայությամբ և անվտանգության խնդիրներով։

Ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող սահմանամերձ գյուղերի խանութների և մանր առևտրով զբաղվող գյուղացիների համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ։ Հարկային բեռի ավելացման հետևանքով վերջիններս կանգնել են փակման վտանգի առաջ։

Չնայած սոցիալական անբարենպաստ պայմաններին՝ տեղադրել են ջրաչափեր և գյուղացիներին արգելել օգտվել սարերից հոսող բնական աղբյուրների ջրերից, ինչը, նախկինում, որևէ կերպ չէր խոչընդոտվում։ Տեղեկացա նաև, որ անտառից լոբու թուփի համար փայտե ձող (լոբու սարի) հավաքելու համար գյուղացիները տուգանվում են էկոպարեկների կողմից։

Եվ ամենացավալին, որ արձանագրեցինք բնակիչների հետ զրույցներում, հեռանկարի բացակայությունն է։ Մինչդեռ, թշնամու նշանառության տակ հայտնված գյուղն ու սահմանապահ գյուղացին իրենց թիկունքում պետք է զգային պետության և իշխանությունների ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը»,-գրել է պատգամավորը։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Նիկոլի «ականջները ոլորել են», նոր հրահանգ տվել. հոգեբան (video) Ո՞վ է իրականում այս Աննա Նիկոլ զույգին փոխանցում ինֆորմացիան․ Արթուր Համբարձումյան (video) Արա, հերիք ա քեզ սուտի հավատացյալի տեղ դնես, Սաղմոս կարդաս Մոռացել էք երևի, որ փոխվարչապետ էիք, ոնց էիք ազատ շրջում Արցախով․ լարված զրույց ԱԺ–ում (video) Սա է ձեր բանակցածը՝ Սյունքում 2 ամիս է անդադար կրակում են․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների ու շրջանավարտների հետ Պատմությունը խստորեն կդատի նրան. Վարդան Օսկանյան «Մեզ համար անակնկալ էր. Գիտեինք՝ ԿԳՄՍՆ կազմում ինքնուրույն կառույց ենք լինելու, այլ ոչ թե Պատմության թանգարանի մասնաճյուղ». «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը». խոշոր ծրագրերը տապալված են, մարդկանց հավատը՝ անվերականգնելի. Արմեն Հովասափյան Աննա Նիկոլ զույգը բոլոր հանցանքները միասին է կատարում (video) Պուտինը Թրամփի հետ զրույցում ասել է, որ կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը․ Պեսկով Նիկո՛լ, ճշտի՛՝ քո «պի**ները օրը քանի անգամ են իրար դոմփում»․ Խաչիկ Մանուկյան (video) Ձերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո․ «Ազատություն» Ադրբեջանի հետ ունենք աննախադեպ փաստաթուղթ․ Միրզոյանը փակագծեր բացեց (video) Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարություններն՝ ուղղված կաթողիկոսին ու եկեղեցականներին (video) Ֆրանսիայում հայտնել են՝ Մակրոնը ձախողվել է Զրպարտությունից եւ սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ Արա՛, արձանների դեմ «ղզղնել էիր»․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Որտե՞ղ է հիմա «ՀՀԿ-ական նախկին թալանչին»՝ արդեն որպես ՔՊ-ական զբաղեցնում է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը. Առաքելյան #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, գլուխդ «սեռասավաններից հանի՛»․ Խաչիկ Մանուկյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am