Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում պետականության առավել առանցքային հիմնասյուներից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը. Գևորգ Դանիելյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կրավորական քայլ, որքան էլ այն գայթակղիչ ու կառուցողական թվա, ինչի համակիրները՝ տարբեր շարժառիթներով կամ պարզապես զուտ ազնիվ մղումներով քիչ չեն, ոչ միայն չի դադարեցնի այս հակաեղեցական շարժումը, այլև պարարտ հող է ստեղծելու դրա համար, այս մասին հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։

Նա կոչ է արել չտրվել էժանագին սադրանքների և, իբր, համարժեք հանգուցալուծումներ առաջարկել:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուներից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, ուստի իր հավատավոր զավակների միահամուռ ջանքերով կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը:

Մեկ անգամ ևս, խնդրում եմ ընկալել, որ սա Երկրի ու ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող արհեստական օրակարգ է, որով, ցավոք, գայթակղվել են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ադրբեջանական հանրությունը: Զավեշտն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ևս, մոռանալով իր բազում ներպետական հոգսերը, մեր հաշվին ակամա դարձել է իբր իրեն անչափ հուզող թեմայի հրճվող ունկնդիր:

Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք այս օրերին դրսևորում են արժանապատիվ քաղաքացիական կեցվածք և ողջախողությամբ են ընկալում հակաեղեցական արշավն ու այդ առնչությամբ Հայ Եկեղեցու կեցվածքը:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը...»,- նշել է Դանիելյանը։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Մասնավոր անդրադարձ է կատարվել վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Արա, հերիք ա քեզ սուտի հավատացյալի տեղ դնես, Սաղմոս կարդաս Մոռացել էք երևի, որ փոխվարչապետ էիք, ոնց էիք ազատ շրջում Արցախով․ լարված զրույց ԱԺ–ում (video) Սա է ձեր բանակցածը՝ Սյունքում 2 ամիս է անդադար կրակում են․ Վարդանյանը՝ Միրզոյանին (video) ՀՀ առաջին վարչապետ, Արցախյան ազատամարտի ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հանդիպել է Հայկական համալսարանի ուսանողների ու շրջանավարտների հետ Պատմությունը խստորեն կդատի նրան. Վարդան Օսկանյան «Մեզ համար անակնկալ էր. Գիտեինք՝ ԿԳՄՍՆ կազմում ինքնուրույն կառույց ենք լինելու, այլ ոչ թե Պատմության թանգարանի մասնաճյուղ». «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Նիկոլը փաստացի կորցրել է պետական կառավարման «պուլտը». խոշոր ծրագրերը տապալված են, մարդկանց հավատը՝ անվերականգնելի. Արմեն Հովասափյան Աննա Նիկոլ զույգը բոլոր հանցանքները միասին է կատարում (video) Պուտինը Թրամփի հետ զրույցում ասել է, որ կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը․ Պեսկով Նիկո՛լ, ճշտի՛՝ քո «պի**ները օրը քանի անգամ են իրար դոմփում»․ Խաչիկ Մանուկյան (video) Ձերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ Վրաստանն արգելել է, որ վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո․ «Ազատություն» Ադրբեջանի հետ ունենք աննախադեպ փաստաթուղթ․ Միրզոյանը փակագծեր բացեց (video) Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարություններն՝ ուղղված կաթողիկոսին ու եկեղեցականներին (video) Ֆրանսիայում հայտնել են՝ Մակրոնը ձախողվել է Զրպարտությունից եւ սաբոտաժից պաշտպանվելը ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ Արա՛, արձանների դեմ «ղզղնել էիր»․ Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Որտե՞ղ է հիմա «ՀՀԿ-ական նախկին թալանչին»՝ արդեն որպես ՔՊ-ական զբաղեցնում է Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը. Առաքելյան #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, գլուխդ «սեռասավաններից հանի՛»․ Խաչիկ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Նիկո՛լ, ուշադիր լսի՝ 12 մլն դոլարով գնել եք հնդական զենք, որի կեսը փչացած է․ ՊՆ նախկին նախարար (video) Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am