Վեհափառը ազնվականին հարիր ձևով Նիկոլին ուղարկեց Լյուցիֆերի ծոցը

Իսկապես, Հայ Առաքելական Եկեղեցին ամենաազգային և կայացած ինստիտուտն է, որ չի տրվում ոչ մի թուրքական օրակարգի ու մշտապես մնում է իր բարձրության վրա։

Նիկոլի, Աննայի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի լկտի և բանսարկու հայտարարությունները, բնականաբար, պատահականություն չէին։ Նախ, Վեհափառ Հայրապետը կարողացել էր իրականություն դարձնել դժվարին մի առաքելություն, այն է` աշխարհի քաղաքական օրակարգում Արցախի Հանրապետության գերեվարված ղեկավարության և քաղաքացիների հարցը վերակենդանացնել։ Եկեղեցու սուղ միջոցների ճշգրիտ կիրառմամբ Մայր Աթոռը օրերդ կազմակերպեց քրիստոնյա եկեղեցիների մեծ համաժողով Շվեյցարիայում հենց այս օրակարգով, ինչը վերոնշյալ եռյակի զայրույթի առաջին պատճառն է։

Երկրորդ պատճառը կամ գուցե նպատակը ներքաղաքական իրավիճակը գրգռելն ու հայկական ամենահզոր ինստիտուտին թուրքական խաղ խաղալ ստիպելն է։ Ստիպել եկեղեցուն իջնել իր բարձրունքից Նիկոլ-Աննա զույգի մակարդակի, այդպիսով կորցնել բացառիկ հարգանքը հասարակությունում և ամենակարևորը` հայտարարել եկեղեցու ռեսուրսների մոբիլիզացիա ժամանակից շուտ։

Եռացող հասարակությունը տրվելով զգացմունքների ակնկալում էր ավելի սուր պատասխան։ Փոխարենը Վեհափառը, որպես իրապես խոհեմ, հեռատես և լավ ինֆորմացված առաջնորդ, հանդես եկավ զուսպ հայտարարությամբ, որը սառը ցնցուղ էր Նիկոլի համար։

Մայր Աթոռի «մեսիջը» հստակ էր` «հարկ չկա եկեղեցուն ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ», այսնինքն օրակարգը ոչ թե Նիկոլը կամ թուրքերը պետք է թելադրել, այլ ազգային թևը։

Նիկոլի լկտի հայտարարությունները ամենևին էլ անպատասխան չեն մնում։ Պատահական չեն Միքայել Սրբազանի կացնային ելույթները, որոնցում սրբազանը, օրինակ, կոչ է անում «արտաամուսնական զույգին ամաչել իրենց կարգավիճակից, խելոք մնալ ու իրենց փոքր ու պիղծ արտահայտությունները պահել իրենց»:

Իսկ Եկեղեցին ցույց տվեց, որ Նիկոլի «գեղցի շուստրիություններին» որևէ մեկը լուրջ չի վերաբերվում։ Ցույց տվեց, որ շախմատ խաղալիս պետք է մտածել` «սեփական քայլի տակ չմնալու համար»: Եվ որ ազգային ուժերը ունեն օրակարգ։

Իրապես, Հայ Առաքելական Եկեղեցին բարձր և ազգային ինստիտուտ է։

դիտվել է 1661 անգամ
Լրահոս
Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am