Նիկոլ Փաշինյանը՝ Էրդողան-Ալիև զույգի սպասավոր

Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը: Ընդ որում՝ ագրեսիվ ձևով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նրա հարձակումներն այդ օրակարգի սպասարկման ծրագրի շրջանակներում են իրականացվում:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի քննադատությունը, որն ուղղված է ՀԱՍԵ-ի դեմ, լոկ քննադատություն չէր: Դա ծրագրային ելույթ էր: Ելույթ, որի հիմքում հայկական պետականության վերացման թեզն էր: Ըստ Փաշազադեի՝ երբ հայկական պետությունը վերացվի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կարող է դիմադրության օջախ դառնալ այդ գործընթացում: Ուստի, ըստ ադրբեջանցի հոգևորականի, հայկական եկեղեցին պետք է կազմաքանդվի:

Նիկոլը Փաշազադեի ասածները որպես հրահանգ և աշխատանքային ցուցում է ընկալել ու անցել գործի: Թիրախում մեր եկեղեցին ու անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:

Իրականացվում է շատ կեղտոտ քարոզ: Մտնում են մարդու անձնական տարածք՝ թաքնվելով բարեվարքության պահպանման ջատագովի քողի տակ: Իրականում դա փարիսեցիություն և լկտիություն է:

Նիկոլի բուն նպատակները հասկանալով՝ բացարձակապես կապ չունի, թե որ եկեղեցականն ինչ անձնական կյանք ունի (եթե դա այլասերվածություն կամ մանկապղծություն չէ): Այստեղ հարցը Կաթողիկոսն ու որևէ սրբազանը չեն: Հարցն ավանդական մեր ինստիտուտի դեմ հարձակումն է, ինչը պետք է լուրջ դիմադրության արժանանա:

Պարզ է, որ Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում եկեղեցու, այսպես ասած, մաքրությունը: Ինքը Կաթողիկոսի դեմ հարձակվում է, քանզի Գարեգին Բ-ն միջազգային հարթակներում բարձրաձայնում է արցախահայության իրավունքների, ադրբեջանական ագրեսիայի, հայ ռազմագերիների ու պատանդների մասին: Սա՛ է պատճառը, որ Նիկոլը հիշել է կուսակրոնության մասին: Որպեսզի դուր գա իր թուրք-ադրբեջանական տերերին և սպասարկի նրանց հակահայկական օրակարգը:

Եկեղեցին այս պայմաններում պետք է կոչ անի հայ ժողովրդին կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքը և թույլ չտալ մեր դարավոր ինստիտուտի փլուզում՝ դեմ գնալով թուրք-ադրբեջանական օրակարգի կյանքի կոչմանը:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 733 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am