Թշնամին ոգևորվել է․ Ադրբեջանը կարող է զգալի օգուտներ ստանալ
Դիտել նաև
Նրանց չի հետաքրքրում գործնական խաղաղությունը, այլ միայն խաղաղության հակառակ կողմը
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան
Հայտնի է՝ ովքեր են Ադրբեջան մեկնած ՀՀ պատվիրակները
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին Ադրբեջան են մեկնել ցամաքային սահմանով
Ադրբեջանի իշխանամետ ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկը մեծ ոգևորությամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Աթոռի դեմ սանձազերծված արշավին։
Ավելին՝ գործակալությունը այս գործընթացը համարում է դիվանագիտական հնարավորություն, որով, ըստ իրենց, Ադրբեջանը կարող է զգալի օգուտներ ստանալ։ Հատկապես նշվում է այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև սրացումը կարող է միջազգային հանրության աչքում վարկաբեկել Հայկական Եկեղեցին, վերջինիս կողմից բարձրաձայնվող Ադրբեջանի կատարած ռազմական և մշակութային հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները դարձնելով երկրորդական կամ ոչ արժանահավատ։
