Կառավարությունը հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նույնականացման ID քարտերը կրկին պատուհաս են դարձել քաղաքացիների համար։ Դրանք ձեռք բերելու համար անձը կարող է օրերով, ամիսներով սպասել իր հերթին, ապա հերթի հասնելուն պես պարզ կդառնա, որ ID տպող սարքերը պատրաստ չեն նման քանակի և արագ գործընթացը իրականացնելու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը խնդրի առաջ է կանգնած, սակայն լռում են դրա մասին։
Բանն այն է, որ վերջերս ձեռք բերված լեհական սարքավորումները չեն բավարարել թողունակությունը, դրա պատճառով էլ նշված սարքերը վերադարձվել են։
Ստացվում է, որ այժմ Ծառայությունը պահանջարկ բավարարելու համար ռեսուրս չունի։
Մայիսի 25-ին ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնել էր, որ նույնականացման քարտերի տրամադրումը կարճ ժամանակով դանդաղել է։ Նա նշել է, որ դա արվել է հնամաշ ենթակառուցվածքի պատճառով։