Սա այն է, ինչ պետք է իմանալ Սամվել Բաբայանի ասածների վստահելիության մասին

ՊԱՏԵՐԱԶՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ՈՐՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել եւ վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները եւ խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, եւ, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետեւողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի եւ պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։

1994-ին մեր տարած հաղթանակի վարկաբեկման գործին լծվել է Սամվել Բաբայանը, որը, բոլոր փաստերին եւ փաստաթղթերին հակառակ փորձում է ապացուցել, որ 1994-ին եղել է ոչ թե հաղթանակ, այլ պարտություն։ Դրա համար հորինվում է մի սուտ,  համաձայն որի, եթե շարունակվեր պատերազմը, մենք կկարողանայինք անվերապահ կապիտուլյացիայի մատնել Ադրբեջանին եւ անմիջապես հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, մինչդեռ դա չանելով, հետագայում կորցրեցինք Արցախը։ Սամվել Բաբայանը պնդում, որ նա եղել է հենց  այդպիսի մոտեցման ջատագով, իսկ իր ստորագրությունը զինադադարի համաձայնագրի տակ արդարացնում նրանով, թե այդ զինադադադարը չի եղել անժամկետ, այլ ընդամենը՝ ժամանակավոր։

Այն բանից հետո, երբ news.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանին տված հարցազրույցում (հղումը մեկնաբանությունում ) ընթերցեցի Սամվել Բաբայանի կողմից ստորագրած զինադադարի երկու փաստաթղթերի տեքստերն ու ապացուցեցի, ոոր այդ փաստաթղթերում չկա որեւէ խոսք, որ կվերաբերեր զինադադարի տեւողությանը, եւ, հետեւաբար, Սամվել Բաբայանը երկու դեպքում էլ ստորագրել էր ԱՆԺԱՄԿԵՏ զինադադար, մայիսի 29֊ին հետեւեց նրա ջղաձիգ պատասխանը «Սամվել Բաբայանի մամլո ծառայության» միջոցով։

Զինադադարի «ժամանակավոր» լինելը «ապացուցելու» նպատակով նա դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ եւ ղարաբաղյան կարգավորման միջնորդական առաքելության այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի «Мир Карабаху» գրքի օգնությանը եւ այդ գրքից տեղեկություններ ներկայացնում մեր հանրությանը, որոնք, իր կարծիքով, հաստատում են իր պնդումները զինադադարի ժամանակավորությքան մասին։ Անհոդաբաշխ այդ տեքստում Սամվել Բաբայանը, ինչպես միշտ, «մոռանում է» անել ամենակարեւորը, այսինքն՝ ոիղիղ մեջբերում կատարել Կազիմիրովի հեղինակած տեքստից։

Նորից, ինչպես եւ Ռուզան խաչատրյանին տված հարցազրույցում, իր փոխարեն լրացնում եմ այդ բացը եւ ձեր ուշադրությանը ներկայացնում Կազիմիրովի գրածը, առավելեւս, որ, կարծում եմ, այն շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում պատմական այդ իրադարձությունների մասին։ 

Եւ այսպես, գրքի 163 էջում Կազիմիրովը գրում է.
“В отличие от всех предыдущих договорённостей о прекращении огня действие данного соглашения изначально оформлялось “по умолчанию” как бессрочное: на этот раз специально не был указан какой-либо срок его действия.  С этим  крайне важным обстоятельством согласились все стороны (хотя потом вокруг этого возникли непростые ситуации).”
(Թարգմանությունը. «Ի տարբերություն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների՝ կրակի դադարեցման մասին, այս համաձայնագրի գործողությունն ի սկզբանե ձևակերպվել էր «լռելյայն» որպես ԱՆԺԱՄԿԵՏ. այս անգամ հատուկ չէր նշվել դրա գործողության որևէ ժամկետ: Այս չափազանց կարևոր հանգամանքի հետ համաձայնել էին բոլոր կողմերը (չնայած հետագայում դրա շուրջ առաջացան բարդ իրավիճակներ):)
167-168 էջերում Կազիմիրովը շարունակում է.

“Два месяца спустя, 20-го июля 1994 г., последовало довольно нелепая попытка западников “перехватить”у России майское прекращение огня. Л. Тер-Петросян сообщил мне в Ереване, что из Стокгольма звонил швед Матиас Моссберг и от имени руководства Минской группы (шведы были тогда ее единоличными председателями) предложил… продлить прекращение огня на тридцать дней.
Отвечаю президенту, что часа два назад Моссберг позвонил и мне в Ереван, но ни слова не сказал о таком предложении. Но еще более странно и гораздо важнее другое: как это продлить прекращение огня, которое специально было установлено как бессрочное? Что означало бы это на практике? Фактически дать той или иной стороне возможность через 30 дней отказаться от дальнейшего продления и открыть простор для возобновления военных действий. Разумеется, мы не могли пойти на это - променять бессрочное перемирие на месячное и оказаться затем перед неизвестностью.

… Вместо этого тут же предложил Тер-Петросяну альтернативный вариант. Пусть политические и/или военные руководители сторон периодически (совместно или порознь) подтверждают режим прекращения огня, что только укрепляло бы его. Тер-Петросян одобрил идею. Обсудив ее с Баку и Степанакертом, мы получили согласие всех сторон.

(Թարգմանությունը. «Երկու ամիս անց՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, արևմտականները բավականին անհեթեթ փորձ կատարեցին «խլելու» Ռուսաստանից մայիսյան կրակի դադարեցումը: Լ. Տեր-Պետրոսյանը Երևանում ինձ հայտնեց, որ Ստոկհոլմից զանգել էր շվեդ Մատիաս Մոսբերգը և Մինսկի խմբի ղեկավարության անունից (շվեդներն այդ ժամանակ նրա միակ նախագահներն էին) առաջարկել էր… երկարաձգել կրակի դադարեցումը երեսուն օրով:
Պատասխանում եմ նախագահին, որ երկու ժամ առաջ Մոսբերգը զանգել էր նաև ինձ՝ Երևան, բայց ոչ մի խոսք չէր ասել նման առաջարկի մասին: Բայց ավելի տարօրինակ և շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. ինչպե՞ս երկարաձգել կրակի դադարեցումը, որը հատուկ սահմանվել էր որպես ԱՆԺԱՄԿԵՏ: Ի՞նչ կնշանակեր դա գործնականում: Փաստացի՝ տալ այս կամ այն կողմին հնարավորություն 30 օր հետո հրաժարվելու հետագա երկարաձգումից և բացել ճանապարհը ռազմական գործողությունների վերսկսման համար: Իհարկե, մենք չէինք կարող գնալ դրան՝ ԱՆԺԱՄԿԵՏ հաշտությունը փոխարինել ամսականով և հայտնվել անորոշության առաջ:

… Փոխարենը անմիջապես առաջարկեցի Տեր-Պետրոսյանին այլընտրանքային տարբերակ: Թող կողմերի քաղաքական և/կամ ռազմական ղեկավարները պարբերաբար (միասին կամ առանձին) հաստատեն կրակի դադարեցման ռեժիմը, ինչը միայն կամրապնդի այն: Տեր-Պետրոսյանը հավանություն տվեց գաղափարին: Քննարկելով այն Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ մենք ստացանք բոլոր կողմերի համաձայնությունը:»)
Արձանագրենք.

Զինադադարի համաձայնության կայացման գործում գլխավոր միջնորդ֊բանակցող Կազիմիրովը իր գրքում մի քանի տեղ աներկբա հաստատում է, որ զինադադարի երկու փասաթղթերն էլ եղել են փաստաթուղթ ԱՆԺԱՄԿԵՏ զինադադարի մասին։

Կազիմիրով վկայում է, որ երկու դեպքում էլ ստորագրող կողմերը, այդ թվում՝ նաեւ Սամվել Բաբայանը, համաձայվնել են զինադադարի ԱՆԺԱՄԿԵՏ լինելու բնույթի հետ։
Սամվել Բաբայանը կեղծում է պատմությունը եւ, վկայակոչելով Կազիմիրովին, կեղծում է նաեւ Կազիմիրովի պնդումների էությունը։
Սա այն է, ինչ պետք է իմանալ Սամվել Բաբայանի ասծների վստահելիության մասին։

Լևոն Զուրաբյան

 

դիտվել է 509 անգամ
Լրահոս
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ». Ազատություն Եթե ԱՄՆ-ը խաղաղություն է ուզում, ապա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի, այլ ոչ թե Ուկրաինայի վրա. Կալլաս Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին Աշխարհի 50 լավագույն համալսարանների շրջանավարտները կազատվեն զինվորական ծառայությունից Է՞ս ա ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյանը՝ դպրոցների փակման մասին ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում. փաստաբան Թուրքերը հոկտեմբերի 27-ով բանալին վերցրեցին, 2018-ին մեր դուռը բացեցին, մտան ներս ու դուրս չեն գալիս. Դավիթ Ամալյան Ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս. Դանիելյան Թուրք պատգամավորը՝ հայ-թուրքական կարգավորման մասին Թուրքիան մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի զորավարժությանը Զելենսկին կտրուկ հրաժարվել է դուրս բերել ուկրաինական զինված ուժերը Դոնբասից Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ հայտարարվեց Կիևին միջուկային զենք փոխանցելու ծրագրերի մասին ՌԴ ԱՀԾ տեղեկատվությունը չափազանց վտանգավոր է․ Պեսկով Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am