Մեզ է վերաբերում՝ ինքը ամուսնացած է, թե չէ․ մնացածն իրեն վերաբերող հարցեր չեն

 «Համարժեք արձագանքը կլիներ այն, որ շան տեղ չդնեինք»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը՝ ի պատասխան Փաշինյանի գրառումների։

Երկրի ղեկավարն այսօր մի քանի ստատուս է գրել եկեղեցականների մասին, որը հանրային տիրությում մեծ աղմուկ եւ վրդովմունք է առաջացրել։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,-գրել է Փաշինյանը։ Ապա մի քանի րոպե անց եւս մեկը․ «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

Շիրակի թեմի առաջնորդը շեշտում է՝  նրանք ով են, որ եկեղեցականների վրա հարձակում գործեն․ «Մենք էլ մտել ենք խրամատները, բունկերներն ենք իջել, վախեցել ենք, գնում եմ Վրաստանի սահմանը անցնեմ, հանձնվեմ վրացիներին»,-ծաղրում է սրբազանը։ 

Խոսելով Փաշինյանի մասին, ասաց․ «Այդ մարդը անհավասարակշիռ, հոգեկան հիվանդ է, քանի անգամ կարելի է ասել։ Իրեն հեչ չվերաբերող հարց է, թե եկեղեցականներից քանի հոգի են հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Մեզ վերաբերում է՝ ինքը պաշտոնապես ամուսնացած է, թե չէ, մնացածն իրեն վերաբերող հարցեր չեն։ Բամբասանքների հիման վրա չես կարող ճանապարհ գնալ։ Թող անուն ազգանուն տա, մենք իրենը տալիս ենք»։ 

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւս ստատուս է գրել ուղղված հոգեւորականներին, որում նրանց մեղադրում է մանկապղծության մեջ։ 

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ 
Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։ 

Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,-գրել է նա։

Սրբազանի խոսքով՝ իր ասածը քրեորեն պատժելի արարք է, ու եթե դա ճիշտ է, ուրեմն մարդը պիտի բանտում լինի․ «Բա դուք պետություն եք, ոնց եք թույլ տալիս, որ նման մարդը բանտում չլինի։ Ծիծաղելի է դա։ Փաստեր ունեք, նշանակում է՝ գիտեք ու թաքցնում եք»,-նշեց նա։

դիտվել է 437 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am